ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում մոտ 10 հազար բուժաշխատողների աշխատավարձը 2018 թ.–ի օգոստոսից կբարձրանա 15%–ով, հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook–յան իր էջում։
Նախարարի խոսքով, աշխատավարձը կբարձրացվի բյուջետային միջոցների ներքին տնտեսման հաշվին։
«Խոսքը 700 մլն դրամի մասին է, որոնք մենք կարողացել ենք տնտեսել և ուղղել բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացմանը, ինչը կանդրադառնա պոլիկլինիկաների և ամբուլատորիաների միջին օղակի մոտ 10 հազար բժիշկներին և բուժաշխատողներին։ Մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ», – տեղեկացրեց նա։
Միաժամանակ Թորոսյանը կոչ արեց բուժաշխատողներին արդարացնել նախարարության և քաղաքացիների վստահությունը` բարձրացնելով բուժսպասարկման որակը։
Նրա խոսքով, առողջապահության համակարգի առաջնային օղակներում պետք է իրականացվեն լուրջ բարեփոխումներ, մասնավորապես, մշակվեն մեխանիզմներ, որոնք թույ լկտան բուժաշխատողներին աշխատավարձ ստանալ ոչ միայն հաճախորդների թվի հաշվին, այլև մատուցված ծառայությունների որակի հիման վրա։–0–