ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի Արմենիա/. ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել է, որ չի ծառայել բանակում առողջական խնդիրների պատճառով:
«18 տարեկանից ազատված եմ եղել զինվորական ծառայությունից», - ասաց Հայրապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ առցանց ասուլիսի ժամանակ։
Միաժամանակ նա նշեց, որ անհրաժեշտության դեպքում կարող է ավելի մանրամասն տեղեկություն ներկայացնել իր այն առողջական խնդիրների մասին, որոնց պատճառով նա չի անցել զինվորական ծառայությունը:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում