439.41
4.47
403.94
+8
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ նախագահի ծախսերը 2018 թ.–ին կկրճատվեն 35–70%–ով

12:54
01 Նոյեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կախված պետության ղեկավարի աշխատակազմի ստորաբաժանումից` ՀՀ նախագահի ծախսերը 2018 թվականին կկարճատվեն 35–70 տոկոսով, չորեքշաբթի խորհրդարանական հանձնաժողովներում կայացած 2018 թ.–ի պետբյուժեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։

Նա նշեց, որ եթե 2017 թ.–ին ՀՀ նախագահի ծախսերի համար նախատեսվում էր 4,8 մլրդ դրամ, ապա 2018 թ.–ին այդ ցուցանիշը կկազմի 2.4 մլրդ դրամ, սակայն աշխատանքները շարունակվում են, և կրճատումները կարող են ավելի մեծ լինել։

Նրա խոսքով, ֆինանսավորման կրճատումը պայմանավորված է երկրում անցկացրած սահմանադրական բարեփոխումներով, ինչի համաձայն` Հայաստանը նախագահական համակարգից անցում է կատարում խորհրդարանական իշխանավարման։

«Առնվազն մինչև ապրիլի 9–ը գործող նախագահը լիարժեք կկատարի իր պարտականությունները, հետևաբար, մենք հաշվի ենք առել այս հանգամանքն անհրաժեշտ ֆինանսավորումը հաշվարկելիս», – ասաց Գևորգյանը։

Նա նշեց, որ փոփոխությունների համաձայն նախատեսվում է, որ որոշ ծրագրեր ու գործառույթեր նախագահից կանցնեն կառավարությանը։

Նախագահի աշխատակազմը 2018 թ.–ին կհրաժարվի նաև շինարարության և վերանորոգման ծախսերից, բազմաթիվ ներկայացուցչական ծախսերից, իսկ մնացած բոլոր ֆինանսական միջոցները կուղղվեն աշխատավարձերի վճարմանը, գործուղումների ծախսերի հատուցման վճարմանը և այլ ծախսերի վրա։

«Մենք կատարում ենք նաև նախագահի աշխատակազմի կրճատում, մասնավորապես, միայն 2017 թվականի ընթացքում աշխատողների թիվը կրճատվել է արդեն երկու անգամ, և 410 աշխատողից տարվա սկզբին այդ ցուցանիշը հիմա հասել է 330–ի։ Ընդ որում, նախատեսում ենք որ նախագահի աշխատակազմի աշխատողների թիվն առնվազն պետք է կազմի 180–200 մարդ, սակայն հաշվարկները և վերծությունը դեռ շարունակվում են», – ասաց Գևորգյանը։

«Մենք կփորձենք աշխատանքով ապահովել նախագահի աշխատակազմի մասնագետներին և փորձագետներին, այդ թվում` այլ պետական կառույցներում, որպեսզի չկորցնենք կադրային ներուժը», – ասաց Գևորգյանը։

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 28–ի նիստի ժամանակ հավանություն է տվել 2018 թ.–ի պետբյուջեի նախագծին։ 2018 թ.–ի պետբյուջեի եկամուտների համախառն ծավալը նախատեսված է 1 տրիլիոն 307 մլրդ դրամի չափով, ծախսերը` 1 տրիլիոն 464,2 մլրդ դրամ։ Պակասուրդը նախատեսված է 156,9 մլրդ դրամի չափով։-0- 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
06 Մարտի 2024
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ

20:41
06 Մարտի 2024
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը
16:07
06 Մարտի 2024
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
14:29
06 Մարտի 2024
Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
14:22
06 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան՝ կրկին CaseKey մրցույթի գլխավոր գործընկեր
CaseKey 2024-ը կմեկնարկի մայիսին: 6-ամսյա կրթական ծրագրին ներգրավված կլինեն hայաստանյան բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ ու խորհրդատվական ընկերություններ
14:05
06 Մարտի 2024
Դավիթ Յան. Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը
ABBYY–ի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ, ՏՏ ոլորտի փորձագետ Դավիթ Յանը կարծում է, որ Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ դառնալու արհեստական բանականության հսկայական հեղափոխության մի մասը
13:49
06 Մարտի 2024
Հայաստանում 3%–ով ավելացել է մահացության ցուցանիշը
Հայաստանում 2024 թվականի հունվարին մահացել է 2571 մարդ, ինչը 3 տոկոսով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից
12:52
06 Մարտի 2024
Հայաստանում գրանցվում է ծնելիության նվազում․ հունվարի տվյալներ
Հայաստանում 2024 թվականի հունվարին ծնելիության մակարդակըб 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 10,7 տոկոսով
16:07
05 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
14:55
05 Մարտի 2024
Բրեթ Քինգը Doing Digital միջազգային ֆորումի գլխավոր խոսնակն է (ՎԻԴԵՈ)
SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ ՎԻԴԵՈ