542.2
7.56
477.33
+30
Եղանակը Երևանում
Հայ

Անահիտ Ավանեսյանն` առողջապահության նախարարի տեղակալ

20:04
25 Մայիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի որոշմամբ Անահիտ Ավանեսյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Անահիտ Ավանեսյանը ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին:

1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: 2002-2004-ին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել իրավունքի մագիստր կոչումը:

2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում: 2003-ին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003-ին Եվրախորհրդում՝ Ստրասբուրգ, ծանոթացել է Եվրախորհրդի կառուցվածքին և գործառույթներին:

Загружается новость ... "Лево"

Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում (2000-2001թթ.): 2001-2002 թվականներին Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել: 2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն: 2014-2015 թվականներին զբաղեցրել է «Արֆարմացիա» ՓԲԸ ադմինիստրատիվ գծով տնօրենի պաշտոնը: Այնուհետև` մինչև 2016 թվականը նշանակվել է կազմակերպության գլխավոր տնօրեն: 2017-ից մինչև 2018 թվականը եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, նույն ժամանակահատվածում եղել է նաև «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ: 2017 թվականից մինչ օրս Փաստաբանների պալատի անդամ է:

Մասնակցել է մի շարք հավաստագրված դասընթացների, մասնավորապես, 2017-ին՝  Հայաստանի Ամերիկյան Համալսարանում՝ «Ծրագրերի կառավարում» թեմայով, 2014-ին՝ «Ֆարմատեք‰ ՓԲԸ-ում՝ «Պատշաճ արտադրական պրակտիկայի (GMP) չափորոշիչների ներդրում և վերահսկում» թեմայով: 2010-ին Վարշավայում Եվրոպական դիվանագիտական դպրոցում մասնակցել է «Եվրոպական դիվանագիտություն» թեմայով դասընթացի:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:18
27 Հունիսի 2019
Լարսում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով ձերբակալված ավտոբուսի վարորդն ազատվել է. ձերբակալվել է ուղևորներից մեկը
Սույն գործով ձերբակալվել է ավտոբուսի ուղևորներից մեկը, ում արդեն մեղադրանք է առաջադրվել:
08:00
27 Հունիսի 2019
Չորեքշաբթի` հունիսի 26–ի կարևոր նորությունների հնգյակը (ՎԻԴԵՈ)
Ներկայացնում ենք չորեքշաբթի` հունիսի 26–ի կարևոր նորությունների հնգյակը։
21:15
26 Հունիսի 2019
Երևանում 34–ամյա ջերմաստիճանային ռեկորդ է սահմանվել
Երևանում այսօր ջերմաստիճանային նոր ռեկորդ է սահմանվել։
20:43
26 Հունիսի 2019
Այս պահին քննարկման փուլում է մանկապարտեզների երկարօրյա խմբերը վճարովի դարձնելու հարցը. քաղաքապետարան
Այս պահին քննարկման փուլում է մանկապարտեզների երկարօրյա խմբերը վճարովի դարձնելու հարցը, հայտնում են քաղաքապետարանից։
20:32
26 Հունիսի 2019
Երևանի կենդանաբանական այգում արջի քոթոթ է բնակություն հաստատել (ՖՈՏՈ)
Երևանի կենդանաբանական այգում արջի քոթոթ է բնակություն հաստատել:
20:06
26 Հունիսի 2019
Երևանի քաղաքապետն առաջարկել է քաղաքում թույլատրելի արագությունն իջեցնել մինչև 50 կմ/ժ–ի
Մարությանն առաջարկել է քաղաքում թույլատրելի արագությունն իջեցնել մինչև 50 կմ/ժ–ի։
17:20
26 Հունիսի 2019
ՀՖՖ նախագահը մեկնաբանել է ազգային մարզադաշտի կառուցումը
Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ նոր ազգային մարզադաշտը կկառուցվի Երևանին ամենամոտ մարզերից մեկում:
16:29
26 Հունիսի 2019
Նիկոլ Փաշինյանը կայցելի Վիետնամ և Սինգապուր
Պատվիրակության կազմում են, մասնավորապես, ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
16:14
26 Հունիսի 2019
«Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է գործարկել Գյումրի-Բաթումի-Գյումրի չվերթեր
«Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է չվերթեր իրականացնել Գյումրի-Մոսկվա-Գյումրի և Գյումրի-Բաթումի-Գյումրի ուղություններով:
16:01
26 Հունիսի 2019
Հայաստանում աճել է թմրամոլների թիվը
Հայաստանում աճել է թմրամոլների թիվը:
15:34
26 Հունիսի 2019
Մահացել է ՀՀ ԶՈՒ ժամկետային զինծառայող. նա հրազենային վնասվածք է ստացել
Այսօր՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
13:57
26 Հունիսի 2019
Գորայք համայնքի բնակիչները տրակտորի օգնությամբ արգելափակել են դատարանի մուտքը (ՎԻԴԵՈ)
Սյունիքի մարզի Գորայք համայնքում դատավորի վճիռից դժգոհ ցուցարարները տրակտորի օգնությամբ արգելափակել են դատարանի մուտքը: