Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (փետրվարի 11–15)
10:30
16 Փետրվարի 2019
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (փետրվարի 11–15)։
Հայաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունեց կառավարության` 2019-2023 թվականների ծրագիրը։
Երևանի քաղաքապետարանը գլոբալ լուծում է գտել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի վարորդների գործադուլի խնդիրը լուծելու հարցում։ Շատ շուտով Երևանում կգործեն 70 նոր ավտոբուսներ։
ՀՔԾ–ից հայտնել են, որ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։
ՀՔԾ–ից հայտնել են նաև, որ Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է, նրա որդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Բիբլոս Բանկ Արմենիան իր կրթական ծրագրերի շրջանակում աջակցել է ամերիկացի բիզնես խորհրդատու Քլեյթոն Մ․ Քրիստենսենի «Նորարարի երկընտրանքը» գրքի հայերեն թարգմանությանն ու հրատարակությանը «Անտարես» հրատարակչության կողմից