534.18
7.56
476.18
+32
Եղանակը Երևանում
Հայ

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը գործարկել է միայն լավ լուրերի ժապավեն

19:00
15 Փետրվարի 2019
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը գործարկել է ժապավեն, որտեղ հրապարակվելու են բացառապես պոզիտիվ նորություններ։

Այսպիսով, newsarmenia.am կայք այցելելիս ցանկացած օգտատեր հնարավորություն է ստանում սեղմել լավ լուրերի կոճակն ու տեսնել օրվա միայն դրական պատկերը։

«Վերջին շրջանում Հայաստանի տեղեկատվական դաշտը գերհագեցած է բացասական և ագրեսիվ տեղեկատվությամբ։ Մեր ընթերցողները սոցցանցերում պարբերաբար բողոքում էին, որ հոգնել են ընթերցել միայն բացասականը և ցանկանում են տեսնել բացառապես լավ նորություններ», – ասել է «Նովոստի–Արմենիա» գործակալության գլխավոր տնօրեն Գալինա Դավիթյանը։

Նրա խոսքով, գործակալությունը շուրջ մեկ տարի փորձում էր հովանավոր գտնել այս նախագծի համար, որպեսզի հրապարակի ավելի շատ բարի լուրեր, մասնավորապես, բարեգործության, կրթության, բացահայտումների, սթարթափերի մասին։

«Սակայն, ցավոք, պարզվեց, որ հայկական բիզնեսը դեռևս դրան պատրաստ չէ, և գործակալությունը գործարկեց նախագիծը սեփական ուժերով», – նշել է նա։

«Մենք հասկանում ենք, որ բացասական նորությունները հավաքում են ավելի շատ դիտումներ և ավելի լավ են դրամայնացվում, քան դրական ժապավենը։ Այդ պատճառով խնդրում ենք մեր ընթերցողներին աջակցել այս նախաձեռնությանը», – հայտարարել է Դավիթյանը։

«Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունն աշխատում է Հայաստանի լրատվական տարածքում 2005 թ.–ից և ներառված է մեդիաշուկայի առաջատարների թվում։ Գործակալությունն ամենամեջբերվող ռեսուրսներից է հայկական ԶԼՄ–ների շրջանում, այսօր ունի 147 հազար բաժանորդ Facebook–ում, ինչն ապահովում է օրական ավելի քան 250 հազար դիտում։–0–
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
23 Հուլիսի 2019
Բժիշկ Արսեն Հայրապետյանը փրկել է 4–ամյա տղային, ում չեն կարողացել օգնել արտերկրյա բժիշկները
Բժիշկ Արսեն Հայրապետյանը փրկել է 4–ամյա տղային, ում չեն կարողացել օգնել արտերկրյա բժիշկները:
11:02
23 Հուլիսի 2019
Հայերը ներառվել են ամենագեղեցիկ ազգերի ցանկում, որոնց ընտրել են տարբեր երկրների մարդիկ
Հայերը ներառվել են աշխարհի ամենագեղեցիկ ազգերի ցանկում, որոնց ընտրել են տարբեր երկրների մարդիկ։
21:15
21 Հուլիսի 2019
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Ներկայացնում ենք ամառային սննդակարգ հինգ ոսկե կանոն։
20:25
21 Հուլիսի 2019
Գինին ամենևին էլ օգտակար չէ. գիտնականներ
Գինին ամենևին էլ օգտակար չէ:
19:10
21 Հուլիսի 2019
Բժիշկները խորհուրդ են տալիս ավելացնել այս մթերքի օգտագործումն ամառային ամիսներին
Անսպասելի բացահայտում. բժիշկները խորհուրդ են տալիս ավելացնել այս մթերքի օգտագործումն ամառային ամիսներին։
17:53
21 Հուլիսի 2019
Սրտի սնունդ. Դիետա, որը կրկնակի նվազեցնում է սրտի անբավարարության առաջացման ռիսկը
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ DASH դիետան կրկնակի նվազեցնում է սրտի անբավարարության առաջացման ռիսկը:
16:41
21 Հուլիսի 2019
Հայտնի է ուռուցքային հիվանդությունների 90% առաջացման պատճառը
Ուռուցքային հիվանդությունների 90%-ն առաջանում է ծխելու պատճառով:
21:15
20 Հուլիսի 2019
Շոկոլադը կարող է պաշտպանել մահացու հիվանդությունից
Պարզվել է, որ շաբաթական երեք բաժին քաղցրը կարող է երկարացնել կյանքը։
19:05
20 Հուլիսի 2019
Ճիշտ նախաճաշի 4 գաղտնիք
Ներկայացնում ենք ճիշտ նախաճաշի 4 գաղտնիք։
17:41
20 Հուլիսի 2019
Պարզվել է կրծքագեղձի քաղցկեղի բուժման մատչելի միջոց
Գիտնականները կրծքագեղձի քաղցկեղի բուժման նոր միջոց են հայտնաբերել։
15:55
20 Հուլիսի 2019
Գրասենյակային անհարմարություններ. ինչպես ամռանը խուսափել քրտնարտադրությունից
Տարվա շոգ եղանակին առավելապես գրասենյակային աշխատողները տառապում են բարձր քրտնարտադրությունից:
14:39
20 Հուլիսի 2019
Հայտնի է Մերկելի ախտորոշումը. բժիշկներ
Առաջին անգամ Մերկելը ցնցումներ է ունեցել հունիսի 18-ին` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Բեռլինում դիմավորելիս: