441.06
4.43
403.38
+4
Եղանակը Երևանում
Հայ

Ցուցարարներն ամփոփում են արդյունքները և հայտարարում ձեռբերումների մասին. օր երրորդ

16:06
04 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.Ազգային փրկության «Նոր Հայաստան» շարժման միացյալ հանրահավաքը, որին մասնակցեցին նաև «Ոչ, սահմանադրական բարեփոխումներին» շարժման կողմնակիցները և այլ ընդդիմադիր կուսակցություններ, անցավ առանց շիկացումների: Արժե արդյոք այն վերագրել Երևանում տեղացած առաջին ձյանը, թե պարզապես քաղաքական պայքարի նկատմամբ ժողովրդի հետաքրքրության բացակայությանը` յուրաքանչյուրի ընտրությունն է:

Հիշեցնենք, որ ձմռան առաջին օրը Երևանում բավականին թեժ էր: «Նոր Հայաստան» ճակատը, որը միավորում է մի շարք ընդդիմադիր գործիչների, ցանկանում է խափանել դեկտեմբերի 6–ին նախատեսած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, սկսել է հանրահավաքների շարք:  Այդ գիշեր Ազատության հրապարակում անցկացվող նստացույցի մասնակիցները պաստառներից ինքնաշեն վրաններ  կառուցեցին, մինչ օրս մինտինգավորներն Ազատության հրապարակում են:

Ուրբաթ, առավոտյան «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը եղավ Ազատության հրապարկում: Այդ պահին հրապարակում բողոքի ակցիայի ընդամենը մի քանի մասնակից կար, ընդ որում շարժման առաջնորդներն այնտեղ չէին:

Շարժման մասնակիցների գնահատական

Ինչպես կարծում են «Ոչ, սահմանադրական բարեփոխումներին» շարժման առաջնորդները` իրենց հաջողվել է հասնել առաջադրված խնդիրների լուծմանը:

Այսպես, Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ իրենց գլխավոր նպատակը` Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն վերածել նախագահ Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու հանրաքվեի, արդեն նվաճված է:

Ժիրայր Սեֆիլյանը նախօրեին  հայտարարել է, որ արդեն որոշակի հաղթանակի հասել են. «մենք շատ ենք խոսել ռեժիմի փոփոխության մասին, և այն, որ այժմ հավաքվում ենք, ոչ մեծ, բայց հաղթանակ է։ Ամեն ինչ գնում է դեպի հեղափոխություն...»,– ասել է նա։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Արամ Մանուկյանն իր հերթին իշխանություններին մեղադրել է քաղաքացիների արտագաղթի և աղքատության մեջ։ «Մեր հավաքների նպատակը ռեժիմի հերթական արկածախնդրություն թույլ չտալն է»,– ասել է Մանուկյանը։

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ ընդդիմադիր շարժումը հաղթանակի ճանապարհին է։ «Մենք հաղթում ենք, և առաջին անգամ 20 տարիների ընթացքում կունենանք ժողովրդին հաշվետու իշխանություն»,– կարծում է նա։

Show must go on

«Նոր Հայաստան» ժողովրդական փրկության ճակատը մտադիր է ցույց անցկացնել նաև Սահմանադրական բարեփոխումների օրը` դեկտեմբերի 6–ին, և նաև կոչ արեցին Հայաստանի մարզերի բնակիչներին միանալ բողոքին:

Այս հայտարարությունը նշանակում է արդյոք վատ խաղում լավ ականի պահպանում, թե պարզապես վերջին խոսքի իրավունքի պահպանման ձգտում` դժվար է ասել:

Իշխող կուցակցության գնահատական

Հայաստանի հանրապետական կուսակցության դիրքորոշումը նախօրեին ներկայացրեց խորհրդարանի փոխխոսնակ Էդվարդ Շարմազանովը: «Բոլոր այն ուժերը, որոնք խոսում են իշխանության փոփոխության մասին, սխալ են գործում և ֆալստարտ են վերցրել: Ժողովուրդն իմաստուն է, և ինչպես նա որոշի, այնպես էլ կլինի: Սահմանադրության փոփոխությունների տարբերակն ավելի մեծ հնարավորություններ է տալիս և զարգացում ապահովում»,-ասել է նա:

Երկրի ղեկավարը սահմանադրական փոփոխությունների մասին

Անշուշտ, կարևոր ազդակ էր նախագահ Սերժ Սարգսյանի լայնածավալ հարցազրույցը, որում նա հիմնավորեց բարեփոխումների անհրաժեշտությունն ու արդիականությունը: Նրա խոսքով, ներկա  աշխարհաքաղաքական իրավիճակը, Հայաստանի ներքաղաքական տրամադրվածությունները և  այլ գործոններ վտանգ են ներկայացնում գործող Սահմանադրության որոշակի կարգավորումներում:

Հետո նա մեջբերել է այն հոդվածը, որտեղ ամրագրված են Հանրապետության նախագահի լիազորությունները: Դա 55-րդ հոդվածն է, և 55-րդ հոդվածի 12-րդ կետում գրված է. «Հանրապետության նախագահը զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում:

«Ուշադրություն դարձրեք բառին՝ համակարգում է, ոչ թե ղեկավարում: Ասացեք խնդրեմ, համակարգելով Հանրապետության նախագահը ինչպե՞ս կարող է անվտանգություն ապահովել»,-ասել է Սարգսյանը:

P.S. Նախօրեին պարզ դարձավ, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, քննադատելով առաջարկվող բարեփոխումները, հայտարարել է, որ հանաքվեին չի մասնակցելու:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:37
23 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը. ՖՈՏՈ
10:15
30 Հոկտեմբերի 2022
HONOR 70-ի բնութագիր. հասանելի ֆլագման՝ գեղեցիկ դիզայնով
Այս տարվա մայիսին HONOR-ը ներկայացրեց իր ֆլագմանյան շարքը, որը բաղկացած է HONOR 70-ից, HONOR 70 Pro-ից և HONOR 70 Pro+-ից
15:39
11 Հուլիսի 2022
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
14:14
16 Հունիսի 2022
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ի նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ից ներկայացված նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
14:44
04 Ապրիլի 2022
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
12:12
29 Հոկտեմբերի 2021
Թվային փոխակերպում. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է էկոհամակարգերի առցանց միջավայր
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ
14:02
03 Օգոստոսի 2021
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը.ի՞նչ է հայտնի նրա մասին
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը. պատմում ենք նրա վտանգի և առանձնահատկությունների մասին
10:15
25 Հունիսի 2021
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
11:19
04 Հունիսի 2021
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին
14:48
27 Հոկտեմբերի 2020
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը