484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
Որոշակի գործոններ վտանգ են ներկայացնում գործող Սահմանադրության որոշակի կարգավորումներում. ՀՀ նախագահ
16:05
03 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ներկա  աշխարհաքաղաքական իրավիճակը, Հայաստանի ներքաղաքական տրամադրվածությունները և  այլ գործոններ  վտանգ են ներկայացնում գործող Սահմանադրության որոշակի կարգավորումներում, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հայկական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

«Տեսեք՝ ես ուզում եմ ուղղակի զուտ Սահմանադրությունը ցիտել, իսկ մինչ այդ՝ ասեմ, որ մեր Սահմանադրությունում՝ գործող Սահմանադրությունում, կա իրավունքի և պատասխանատվության անհամաչափություն: Ընդամենը երեք օրինակով կփորձեմ խոսել վտանգի ու նաև խոչընդոտների մասին: Սահմանադրության երրորդ գլխում, որտեղ ամրագրված են Հանրապետության նախագահի կարգավիճակը, լիազորությունները և գործառույթները, մենք կարդում ենք հետևյալը. Հոդված 49՝ Հանրապետության Նախագահը պետության գլուխն է: «Հանրապետության Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը»: Եվ հաջորդ պարբերությունը՝ «Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է»,-ասել է Սարգսյանը:

Հետո նա մեջբերել է այն հոդվածը, որտեղ ամրագրված են Հանրապետության Նախագահի լիազորությունները: Դա 55-րդ հոդվածն է, և 55-րդ հոդվածի 12-րդ կետում գրված է. «Հանրապետության Նախագահը զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում:

«Ուշադրություն դարձրեք բառին՝ համակարգում է, ոչ թե ղեկավարում, այլ համակարգում է: Ասացեք խնդրեմ, համակարգելով Հանրապետության նախագահը ինչպե՞ս կարող է անվտանգություն ապահովել: Ես ուզում եմ մի կոնկրետ օրինակ բերել և այս օրինակի վրա ցույց տալ այն վտանգը, որ կարող է սպառնալ, իսկ հիմա մեր իրավիճակն այնպիսին է, որ մեր անվտանգությանն այդ սպառնալիքի հավանականությունը շատ մեծ է: Մի պահ պատկերացնենք, որ 2012թ. խորհրդարանական ընտրություններում հաղթել է մեր քաղաքական ուժերից մեկը, որի ծրագրային դրույթները, իմ խորին համոզմամբ, հակասում են մեր պետական շահերին: Ես չեմ ասում լավ է, թե վատ, ասում եմ՝ իմ համոզմամբ»,-ասել է Սարգսյանը:

Սարգսյան. Հայաստանում «ուժեղ ձեռքի» տարբերակը չի գործի, մեզ ժողովրդավարություն է անհրաժեշտ>>

Նա առաջարկել է  պատկերացնել, որ քաղաքական ուժն ընտրություններում հաղթելուց հետո պետք է իր ղեկավարին կամ մարդուն, որին իրենք վստահում են, նշանակեն վարչապետ,  որը պետք է հաստատվի հանրապետության նախագահի կողմից, հետո ձևավորվեց կառավարություն և սկսեց իրականացնել իր ծրագրային դրույթները:

« Հիմա ենթադրենք այդ քաղաքական ուժը նույն «Ժառանգություն» կուսակցությունն է: Ի՞նչ է ասում «Ժառանգություն» կուսակցությունը: Ասում է՝ անհապաղ պետք է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Կառավարությունը որոշում կկայացնի, օրենքի նախագիծ կուղարկի Ազգային ժողով, Ազգային ժողովը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, և համաձայն մեր Սահմանադրության, այդ օրենքը կգա նախագահական: Ես պարտավոր եմ 21-օրյա ժամկետում վավերացնել այդ օրենքը կամ էլ առարկություններով ետ ուղարկել Ազգային ժողով»,-ասել է նախագահը:

Նրա խոսքով,ընտրություններում հաղթող կուսակցությունը, որը խորհրդարանում մեծամասնություն է,  կհաղթահարի վետոն և նորից կուղարկի նախագահական և նախագահը պարտավոր է 5-օրյա ժամկետում վավերացնել:

«Բայց ի՞նչ է նշանակում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Դա նշանակում է՝ պատերազմ հայտարարել Ադրբեջանին, որովհետև, եթե դու պաշտոնապես ճանաչում ես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, այլևս ի՞նչ բանակցություններ, իսկ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է: Երկրորդ՝ դա նշանակում է անհարգալից վերաբերմունք Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների նկատմամբ, որովհետև համանախագահները նրանք են, նրանք արդեն 23 տարուց ավելի միջնորդներ են, բանակցություններ են վարում: Եվ բնական է, որ այդպիսի վերաբերմունքը նրանց համար շատ տհաճ պետք է լինի»,-ասել է Սարգսյանը:

Նա անդրադարձել է նաև  «Ժառանգության» օրենսդրական առաջարկին, որ վերաբերվում է Թուրքիայից Արևմտյան Հայաստանի տարածքների պահանջին:

«Սա ի՞նչ է նշանակում, նշանակում է՝ մի պատերազմ էլ հայտարարել Թուրքիային»,-ասել է Սարգսյանը:

Նույնը, նրա կարծիքով, հարկերի կրճատման և աշխատավարձերի ու թոշակների բարձրացման առաջարկությունն է:

«Իսկ մենք որտե՞ղ ունենք փող: Մենք փող ունենք միայն բյուջեում, որը համալրվում է միայն ու միայն հարկերով, և այդ բյուջեի մի ահռելի մասը մենք հատկացնում ենք մեր անվտանգությանը, հիմնականում՝ պաշտպանությանը: Այսինքն` ինչ է դուրս գալիս. պաշտպանության հնարավորությունները սահմանափակենք, կրճատենք միջոցները, պատերազմ հայտարարենք Ադրբեջանին, Թուրքիային, և պատասխանատվությունը այդ դեպքում ու՞մ վրա: Այսինքն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատերազմ հայտարարի Ադրբեջանին, անվտանգությունն ապահովի Սերժ Սարգսյա՞նը: Դա տրամա¬բա-նակա՞ն է: Անտրամաբանական է, հասկանու՞մ եք».-ասել է Սերժ Սարգսյանը:

Շարունակելով դիտարկել խնդիրը երկրի ղեկավարն ընդգծել է, որ նման խնդիր չէր առաջանա, եթե  կառավարությունը, այսինքն՝խորհրդարանական մեծամասնությունը և հանրապետության նախագահը նույն քաղաքական ուժի ներկայացուցիչները լինեին: Իսկ եթե տարբեր քաղաքական ուժեր են, ապա հարցը պետք է կարգավորվի. առճակատմամբ:

«Այսինքն` մի կողմից պատերազմական իրավիճակ, մյուս կողմից՝ առճակատում երկրի ներսում: Ո՞նց եք դա պատկերացնում: Սա իրական սպառնալիք է մեր անվտանգությանը: Ուզում եմ, որպեսզի այդ սպառնալիքը չեզոքանա, ուզում եմ, որպեսզի պատասխանատվությունը լինի այնտեղ, որտեղ իրավունքներն են: Սա՝ մեկ (...) Հանրության մեջ այդպիսի ընկալում կա չէ՞, որ բոլոր որոշումները կայացվում են Բաղրամյանում՝ Բաղրամյան 26-ում, նաև՝ տնտեսության հետ կապված: Եթե մարդը պատասխանատու չի զգում իր կայացրած որոշման համար, այդ որոշման կայացումը վերագրում է ուրիշին, ապա նա երբեք չի կարող հետևողական լինել»,-ասել է նախագահը:
Նա համարում է, որ դեկտեմբերի 6-ին պարզ կդառնա պետք է արդյոք մեր ժողովրդին այս փոփոխությունները:

«Ուրեմն, այլ ճանապարհով կգնանք. հանրաքվեի նորմալ անցկացումը, օրինականության սահմաններում անցկացումն է մեր գերխնդիրը, ոչ թե սոսկ բարեփոխումների անցկացումը: Փոփոխությունների անցկացումը կյանքի և մահու խնդիր չի, և ընդհանրապես, որևէ քվեարկություն ինձ համար այդպիսին չի եղել: Եթե հիշում եք, երկու նախագահական ընտրությունների ժամանակ էլ ասել եմ, որ սա կյանքի ու մահու պայքար չի, և ընտրություններին հաջորդելու են նոր օրեր»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն նախատեսված է դեկտեմբերի 6-ին:-0-  
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: