484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+15
Եղանակը Երևանում
Հայ
Սարգսյան. Հայաստանում «ուժեղ ձեռքի» տարբերակը չի գործի, մեզ ժողովրդավարություն է անհրաժեշտ
14:45
03 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ երկրին անհրաժեշտ է ժողովրդավարություն, այլ ոչ թե «ուժեղ ձեռք»։

Նրա խոսքով` Հայաստանում ժողովրդավարության մակարդակի նվազումն անընդունելի է, «որովհետև մենք դրա ռեսուրսը չունենք»։

«Բռունցքի ուժի առասպելներն ինձ համար ընդունելի չեն: Չկա այդպիսի բան: Հայաստանում այդ ուժեղ ձեռքը չի գործել, չի գործում և չի էլ գործելու: Հայաստանին անհրաժեշտ է ժողովրդավարություն», – ասել է Սարգսյանը մի շարք հայկական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

Նրա խոսքով` այդ ռեսուրսը կարող են օգտագործել Հայաստանի  այն հարևանները, ովքեր հավելյալ փող ունեն և «չգիտեն այն ու՞ր դնեն՝ ճանապարհներ կկառուցեն, հիվանդանոցներ կկառուցեն ու հետո ընդդիմադիրներին կձերբակալեն, չգիտեմ՝ էլ ինչ: Աշխարհը մի երկու բան կասի, բայց կյանքը կշարունակվի, իրենց իշխանությունն էլ ամուր կլինի և իրենք 90 տոկոս ձայն կստանան: Մենք չունենք այդ հնարավորությունը», – ասել է Սարգսյանը։

Խոսելով սահմանադրական բարեփոխումների նախագծի մասին` նախագահը նշել է, որ այսօր աշխարհաքաղաքական վիճակն է այլ, գործընթացները դարձել են դինամիկ և որոշ պարագաներում նաև՝ դրամատիկ, իսկ հայկական հասարակությունը դարձել է բավականաչափ հասուն:

«10 կամ 20 տարի առաջ անհնար էր, որ 2 առաջնային մանդատները, այսինքն` նախագահ և խորհրդարան, բաժանվեին տարբեր քաղաքական ուժերի միջև: Իսկ հիմա շատ իրական է դա, և տեսնելով ճգնաժամի հնարավորությունը՝ այդ մասին չխոսել ես չեմ կարող», – ասել է նախագահը։

Նրա կարծիքով` այդ երկու մանդատների կոնֆլիկտը սպառնալիք է երկրի անվտանգությանը, և խնդիրը կարելի է լուծել մեկ աստիճանով ժողովրդավարությունը բարձրացնելու միջոցով։

«Մեր խնդիրն այն չէ, որ ժողովրդավարությունը սահմանափակենք, միտինգները սահմանափակենք, այս ու այն սահմանափակենք: Մեր խնդիրը՝ մեկ աստիճան բարձրացնելն է, իհարկե, այդ ընթացքում նաև կանոնակարգելով պետական ինստիտուտների գործառույթները։ Երբ պետական ինստիտուտների գործառույթները խառնված են, չի կարող դրանից լավ բան լինել», – նշել է ՀՀ նախագահը։

Խոսելով նախկին նախագահներ Լևոն Տեր–Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից սահմանադրական բարեփոխումների նախագծի քննադատության մասին` ՀՀ նախագահը նշել է, որ չի ցանկանում դա մեկնաբանել և ավելացրել է, որ նա ունի իր սեփական փաստարկները։

«Ես նախկին նախագահների տեսակետի մեկնաբանը չեմ և ինձ այդպիսի իրավունք չեմ վերապահում, բայց շատ բնական է, որ ես ծանոթ եմ նրանց դիրքորոշմանը և դրդապատճառներին: Հասկանում եմ, բայց չեմ ընդունում: Ինձ համար ընդունելի չեն մերկապարանոց մեղադրանքները: Ամբողջ հարգանքով հանդերձ հակառակ տեսակետներին, ես չեմ կարող ուղղակի զուտ մեղադրանք ընդունել: Երբ փաստարկներ կլինեն, փաստարկը կարող են հերքել: Կամ ես բերում եմ իմ սեփական փաստարկները, և թող հերքեն», – նշել է ՀՀ նախագահը։

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6–ին։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:26
27 Ապրիլի 2017
Հայաստանում ավիատոմսերի գներն առաջիկայում կնվազեն. ՔԱԳՎ
Առաջիկայում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի ավիատոմսերի գնի նվազեցմանը:
12:54
27 Ապրիլի 2017
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի միջև լուրջ բախում է հասունանում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջև առաջիկայում կարող է լուրջ բախում լինել:
12:18
27 Ապրիլի 2017
Հայաստանյան շուկա է մուտք գործում թուրքական Pegasus Airlines լոուքոստերը
Հայաստանյան շուկա թուրքական Pegasus Airlines լոուքոստերի մուտքը կբարձրացնի Հայաստանի մրցունակությունը ավիափոխադրումների ոլորտում,  ասաց ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը:
11:30
27 Ապրիլի 2017
Հայտնի են դարձել միասնական քննությունների ամսաթվերը
«Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնի է դարձել, թե երբվանից կսկսվեն այս տարվա ավարտական միասնական քննությունները:
10:37
27 Ապրիլի 2017
Հրաչյա Հարությունյանին ոչ թե արտահանձնում են, այլ փոխանակում` ՌԴ քաղաքացու հետ
Տամբովի բանտում 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանին ոչ թե արտահանձնում են Հայաստան, այլ փոխանակում` ՌԴ քաղաքացու հետ:
08:00
27 Ապրիլի 2017
Չորեքշաբթի` ապրիլի 26–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` ապրիլի 26–ի առավել ուշագրավ  նորությունների սեփական տարբերակը։
20:25
26 Ապրիլի 2017
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պատասխանը վիզաների տրամադրման կարգի մասին
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է օտարերկրացիներին աշխատանքային արտոնագրերի տրամադրման կարգի մասին տեղեկությունը։
19:22
26 Ապրիլի 2017
Ջերմ, բայց անձրևոտ եղանակ կլինի Հայաստանում
Հայաստանի մարզերի մեծ մասում և Երևանում եղանակը փոփոխական կլինի առաջիկա օրերին։
18:53
26 Ապրիլի 2017
Ծաղիկների վերածնունդ Ծիծեռնակաբերդում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ավանդական ծաղկահավաք է կազմակերպվել Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում։
17:26
26 Ապրիլի 2017
Հայաստանը 7 ոսկե մեդալով 2–րդ տեղն է զբաղեցրել Դելֆյան խաղերում
Հայաստանի ներկայացուցիչները 16 մեդալ են նվաճել ԱՊՀ անդամ պետությունների Դելֆյան 12–րդ երիտասարդական խաղերում:
14:47
26 Ապրիլի 2017
ՊԵԿ-ը կստուգի հայկական շուկայում ադրբեջանական խնձորի հայտնվելու փաստը
ՊԵԿ–ն անհրաժեշտ է համարում պարզաբանել տեղական շուկայի տարբեր վաճառակետերում ադրբեջանական արկղերով խնձորի հայտնվելու փաստը։
13:58
26 Ապրիլի 2017
Երևանի թիվ 147 դպրոցն այսուհետ կկրի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը
19–ամյա Ռոբերտ Աբաջյանը զոհվել է 2016 թ.–ի ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի ժամանակ։