Վլադիմիր Պուտինի ամբողջական հայտարարությունը կործանված Սու-24–ի վերաբերյալ
24.11.2015,
19:45
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում Սու-24–ի հետ կապված միջադեպը մեջքին հասցված հարված է անվանել։

«Այդ իրադարձությունը դուրս է գալիս ահաբեկչության դեմ սովորական պայքարի շրջանակից։ Իհարկե, մեր զինծառայողները հերոսական պայքար են տանում ահաբեկիչների դեմ` չափսոսալով իրենց կյանքը։ Բայց այսօրվա կորուստը մեր մեջքին ահաբեկիչների համախոհների հասցրած հարված էր, այլ կերպ ես կատարվածը որակել չեմ կարող»,– ասել է Պուտինը Հորդանանի թագավոր Աբդալա 2–րդի հետ հանդիպմանը։

Նա ավելացրել է, որ դա կատարվել է, թեև ԱՄՆ–ի հետ օդային միջադեպերի նախազգուշացման համաձայնագիր էր ստորագրվել։

«Իսկ հիմա նաև հարվածներ մեր մեջքին, մեր ինքնաթիռներին, որոնք պայքարում են ահաբեկության դեմ, դա այն դեպքում, որ մենք ամերիկացի գործընկերների հետ օդային միջադեպերի նախազգուշացման համաձայնագիր են ստորագրել։ Դա այն դեպքում, որ Թուրքիան պատերազմում է ամերիկյան կոալիցիայի կազմում»,– ասել է նախագահը։

Սու-24 ինքնաթիռը կործանվել է Սիրիայի Լաթաքիա արվարձանում, Ավելի վաղ թուրքական կողմը Ռուսաստանին նախազգուշացումներ է արել Սիրիայի օդային գործողության ընթացքում Թուրքիայի օդային տարածքը խախտելու կապակցությամբ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում ընդգծում են, որ օդանավը թռչում էր բացառապես Սիրիայի տարածքով, որը թույլատրել է ռուսական ռազմական ավիացիայի թռիչքները։