Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարման պահն արձանագրել է ճանապարհային տեսախցիկը
03.11.2015,
16:31
Նոյեմբերի 3–ի լույս գիշերը Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովայա շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: Ավտոբուսում մոտ 60 մարդ է եղել։

Ռուսական ԶԼՄ–ների տվյալներով, ՃՏՊ–ի հետևանքով զոհվել է ինը մարդ, ավելի քան 35–ը` վիրավորվել։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ այսօր ցավակցական ուղերձ է հղել և հանձնարարել է նաև իրավասու մարմիններին կարճ ժամկետներում վթարի պայմանները պարզելու և ավելի մեծ և համալիր աշխատանքների հիման վրա ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոբուսային միջազգային փոխադրումների անվտանգության աստիճանի էական բարձրացման ծրագիր։