Սննդի անվտանգություն. ինչպե՞ս պաշտպանվել թունաքիմիկատներից, հակաբիոտիկներից. գաստրոէնտերոլոգ Երվանդ Մանուկյանը պարզաբանում է

07.10.2026, 15:54
Մենք ամեն օր գնում ենք խանութ, ընտրում միրգ-բանջարեղեն, միս, ձուկ՝ չմտածելով սննդի անվտանգության մասին և դա նորմալ է: Բայց ի՞նչ է իրականում հասնում մեր սեղանին։ Թերապևտ, գաստրոէնտերոլոգ Երվանդ Մանուկյանի հետ խոսել ենք այն ռիսկերի մասին, որոնք առկա են սննդամթերքի շուկայում և կարող են վերաճել լուրջ հիվանդությունների: