ԹԵՍՏ. Ի՞նչ գիտեք կորյակների մասին. ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒ՞Ն Է, թե՞ ՄԻՖ

11.07.2018, 12:10
«Նովոստի-Արմենիա» գործակալությունն առաջարկում է անցնել թեստ, որի արդյունքները կօգնեն հասկանալ, որքանով լավ եք հոգ տանում ձեր մաշկի մասին և որքանով եք կանխարգելում կորյակների առաջացումը:
ԹԵՍՏ. Ի՞նչ գիտեք կորյակների մասին. ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒ՞Ն Է, թե՞ ՄԻՖ
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Գեղեցիկ և խնամված մաշկը ոչ միայն հպարտանալու առիթ է տալիս, այլ նաև համարվում է «լակմուս», որն ահազանգում է օրգանիզմում կատարվող պրոցեսների մասին: Եվ մարդու առողջության մասին ահազանգող ահա այդպիսի տագնապի նշաններից է մաշկի վրա կորյակների առաջացումը:

Էսթետիկ անհարմարություններ ստեղծող այս մաշկային խնդիրն առիթ է տալիս մտորելու մարդու օրգանիզմում ընթացող ֆունկցիոնալ խանգարումների մասին:

Ակնեն առավել տարածված մաշկային հիվանդություններից է, որի հետ մենք բախվում ենք կյանքի տարբեր ժամանակահատվածներում: Ժամանակակից բժշկության մեջ կորյակների խնդիրը կոչվում է «ակնե», ինչը հին հունարենից թարգմանաբար նշանակում է «շեղբ»: Դեռևս վեցերորդ դարում մաշկի այս բորբոքային հիվանդության մասին իր աշխատություններում հիշատակել է Աեցիոս Ամիդացին` բժշկական 16 հատորանի հանրագիտարանի հեղինակը:

Ժամանակակից մաշկաբանների և կոսմետոլոգների մեծ մասը միակարծիք են, որ դեղորայքի օգտագործումը բշտիկների դեմ արդյունավետ թերապիայի միայն մի մասն է: Ոչ պակաս կարևոր դեր է խաղում այս գործընթացում առողջ ապրելակերպը, ինչպես նաև մաշկի որակյալ և կանոնավոր հիգիենան:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունն առաջարկում է անցնել թեստ, որի արդյունքները կօգնեն հասկանալ, որքանով լավ եք հոգ տանում ձեր մաշկի մասին և որքանով եք կանխարգելում կորյակների առաջացումը: