ՀԱՐՑՈՒՄ. որքա՞ն աշխատավարձի դեպքում դուք ձեզ երջանիկ կզգաք

09.10.2019, 13:44
Որքա՞ն գումար է հարկավոր երջանիկ լինելու համար։
ՀԱՐՑՈՒՄ. որքա՞ն աշխատավարձի դեպքում դուք ձեզ երջանիկ կզգաք
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Որքա՞ն գումար է հարկավոր երջանիկ լինելու համար։ Այս հարցին մարդիկ տարբեր կերպ են պատասխանում։ Ցավոք, այսօր չկան ուսումնասիրություններ և հարցումներ այն մասին, թե որքան գումար պետք է վաստակի հայաստանցին` իրեն երջանիկ զգալու համար։

«Նովոստի–Արմենիա» գործակալություննը որոշեց ինչ–որ կերպ լրացնել այդ բացն` իր ընթերցողների համար կազմակերպելով հատուկ հարցում, որը թույլ կտա հասկանալ, թե որքան աշխատավարձի դեպքում մեր երկրի քաղաքացին իրեն երջանիկ կզգա։