ՀԱՐՑՈՒՄ. ո՞վ է ավելի շատ փող ծախսում` տղամարդի՞կ, թե՞ կանայք

15.03.2018, 17:28
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է հարցում անցկացնել իր ընթերցողների շրջանում` պարզելու համար նրանց կարծիքն այս հարցի շուրջ։
ՀԱՐՑՈՒՄ. ո՞վ է ավելի շատ փող ծախսում` տղամարդի՞կ, թե՞ կանայք

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի Արմենիա/. Հասարակությունում տարբեր կարծիքներ գոյություն ունեն կանանց և տղամարդկանց` խնայողություններ կատարելու վերաբերյալ։

Ոմանք կարծում են, որ կանայք իրենց բնությամբ իսկական մսխիչներ են, իսկ տղամարդիկ` ավելի շրջահայաց են ֆինանսների հարցում։

Իսկ ոմանք էլ, հակառակը, վստահ են, որ կանայք ավելի խնայող են, մինչդեռ ուժեղ սեռի ներկայացուցիչներն ավելի հաճախ են սիրում թանկ գնումներ կատարել։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է հարցում անցկացնել իր ընթերցողների շրջանում` պարզելու համար նրանց կարծիքն այս հարցի շուրջ։