ԽԱՂ. Պատրա՞ստ եք, արդյոք, «Թանգարանային գիշերին». գուշակեք հայ մեծանուն նկարիչների կտավները
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ամեն տարի մայիսի 18-ին Հայաստանում նշվում է Թանգարանների միջազգային օրը, որն ավանդաբար ներառում է «Թանգարանների գիշեր» մշակութային ակցիան։ Այն այս տարի կանցկացվի «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. ավանդույթի ապագան» խորագրի ներքո:
Այդ օրը առավոտյան ժամը 11-ից մինչև կեսգիշեր Հայաստանի մայրաքաղաքի թանգարանների մեծ մասի դռները բաց կլինեն բոլոր այցելուների համար, իսկ մուտքը կլինի անվճար:
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որոշել է պարզել, թե որքան լավ եք ծանոթ հայ մեծանուն նկարիչների կտավներին: Այդ հարցում մեզ օգնել է ՎԵԳԱ ընկերությունը` էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի վաճառքի բացարձակ առաջատարը Հայաստանում: Իր սոցիալական քաղաքականության շրջանակում ՎԵԳԱ ընկերությունը զգալի աջակցություն է ցուցաբերում հասարակական նշանակություն ունեցող մի շարք նախագծերի իրականացմանը:
Այսպես, եկեք փորձենք: Փորձեք գուշակել, թե գեղանկարիչներից ում վրձնին են պատկանում մեր խաղային թեստում ներկայացված 16 կտավները։ (Հուշում` յուրաքանչյուր նկարչից ներկայացված է չորսական կտավ):
Նշված գեղանկարիչներից ընտրեք նրան, ով, ըստ ձեզ, այս կամ այն կտավի հեղինակն է: Դուք կկարողանաք նաև ստուգել ձեր գիտելիքները և ծանոթանալ ճիշտ պատասխանին:-0-