Երևանյան խաղաղ երթից մինչև զանգվածային բախումներ
14:20
30 Հուլիսի 2016
Նախօրեի երեկոյան Խորենացու փողոցում սկսված խաղաղ երթն աստիճանաբար վերածվեց բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև բախումների:
Ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ՝ արցունքաբեր գազ և ճայթուկներ։ Բախումների հետևանքով տուժել են ակցիայի մասնակիցներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, վնասվել է լրագրողական տեխնիկա։ Վիրավորները տեղափոխվել են քաղաքի հիվանդանոցներ, մոտ հարյուր մարդ բերման է ենթարկվել:
Լուսանկարները՝ Photolure