Լատինաամերիկյան էկզոտիկա՝ Երևանի կենտրոնում
11:56
14 Դեկտեմբերի 2015
Էկվադորցի երաժիշտների խումբն արդեն մի քանի ամիս շոյում է երևանցիների ականջները փողոցային անվճար համերգներով։
«Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը հետաքրքրվեց, թե որ տաք քամին է նրանց մեր երկիր բերել, և ինչով է Հայաստանն այդքան գերել։ «Նրանց շատ է դուր գալիս Հայաստանի մշակույթը, հայկական երաժշտական գործիքները, նրանց գրավում է մարդկանց ջերմությունը, այն, որ նրանք նման են էկվադորցիներին, և ինչպես են վերաբերվում իրենց ստեղծագործությանը»,– ասաց երաժիշտների ներկայացուցիչը։
Նրա խոսքով, երաժիշտներն գրեթե երկու ամիս ապրում են Հայաստանում, բայց մինչ այդ էլ են այցելել մեր երկիր։ «Նրանք Հայաստանի հետ կապված մեծ ծրագրեր ունեն, պատրաստվում են դուդուկ նվագել սովորել»,– ասաց նա։
Լուսանկարները՝ Սամվել Սեպետչյանի