Երկրպագուները պահանջում են ՀՖՖ ղեկավարի հրաժարականը
11:36
25 Նոյեմբերի 2015
First Armenian Front (FAF) ֆան–շարժման անդամները երեքշաբթի երեկոյան բողոքի ակցիա են անցկացրել` պահանջելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը։
Երկրպագուները դժգոհ են ազգային հավաքականի խաղից և կոչ են անում բարձրացնել հայկական ֆուտբոլի մակարդակը։
Ակցիայի ժամանակ քաշքշուկ է տեղի ունեցել իրավապահների ներկայացուցիչների հետ։
Լուսանկարները՝ AYP