412.53
5.1
388.63
+9
Եղանակը Երևանում
Հայ

Երևանը պատրաստվում է Հայաստանի անկախության 25–ամյակի շքերթին

17:23
16 Սեպտեմբերի 2016

Հայաստանի անկախության 25–ամյա տարեդարձի զորահանդեսի փորձն է անցկացվում այս րոպեներին Երևանի կենտրոնում։ Հանրապետության կենտրոնական հրապարակ է բերվել ռազմական տեխնիկա, փորձին մասնակցում են հայկական բանակի բոլոր տեսակի զորքերի ստորաբաժանումները։ 

Փորձին մասնակցում է նաև Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի իշխանությունները ծրագրում են Հայաստանի անկախության օրն աննախադեպ զորահանդես անցկացնել։ 

Պաշտպանության նախարարության առջև խնդիր է դրված ներկայացնել Հայաստանի զինված ուժերի ամբողջ հզորությունը։ Շքերթին ակնկալվում է մոտ 10 հազար զինծառայողի մասնակցություն։ Շքերթի նախապատրաստական աշխատանքները սկսվել են ավելի քան մեկ ամիս առաջ։

Տրանսպորտի երթևեկությունը մայրաքաղաքի որոշ փողոցներում այս պահին դադարեցվել է։ 

Հայաստանը 2016 թվականի սեպտեմբերի 21–ին կնշի երկրի անկախության 25–րդ տարեդարձը։ 1991 թվականի այս օրը հանրապետության Գերագույն Խորհրդի որոշմամբ հանրաքվե անցկացվեց`  ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու վերաբերյալ։ Անկախության հռչակմանը կողմ քվեարկեց ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 99 տոկոսը։ Պաշտոնապես անկախությունը հռչակվեց սեպտեմբերի 23–ին։

Լուսանկարները՝ Photolure, ARMENPRESS, Razm.Info
Բաժնի այլ նյութեր