Մոտ երկու հարյուր Ձմեռ պապեր մասնակցել են բարեգործական մարաթոնի Երևանում
16:56
21 Դեկտեմբերի 2015
Ձմեռ պապերի հագուստով մոտ երկու հարյուր մասնակիցներ նախօրեին հինգ կիլոմետր հեռավորություն են անցել բարեգործական նպատակով։
Նախօրեին Երևանում «Վազիր և օգնիր» կարգախոսով անցկացված մարաթոնի մասնակցության ողջ հասույթը կուղղվի, մասնավորապես, Լոռու և Արմավիրի մարզերի մի շարք մարզադահլիճների զինմանը։
Մարաթոնի հաղթողները ստացել են պատվոգրեր և մեդալներ, մյուս մասնակիցներին հանձնել են հուշանվերներ և խորհրդանշական նվերներ։
Միջոցառման կազմակերպիչներն են` Երևանի քաղաքապետարանը «Ռեպատ Արմենիա» հիմնադրամի «Երևանի կիսամարաթոն» թիմի հետ համատեղ։
Լուսանկարները՝ Սամվել Սեպետչյանի