Յուրա Մովսիսյանն ընդգրկվել է MLS-ի 6-րդ տուրի սիմվոլիկ հավաքականում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

11.04.2017, 15:54
«Ռեալ Սոլթ Լեյքի» հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը ճանաչվել է MLS-ի 6-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:
Յուրա Մովսիսյանն ընդգրկվել է MLS-ի 6-րդ տուրի սիմվոլիկ հավաքականում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Ռեալ Սոլթ Լեյքի» հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը ճանաչվել է MLS-ի 6-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ հայտնվելով շաբաթվա թիմում:

Այս մասին հայտնում է MLS-ի պաշտոնական կայքը, գրում է armsport.ru-ն:

6-րդ տուրում Մովսիսյանը «Վանկուվեր Ուեյթքեփսի» հետ խաղում աչքի է ընկել խփած գնդակով: Սա Մովսիսյանի 3-րդ գոլն էր MLS-ի՝ նոր մեկնարկած առաջնությունում: -0-