Յուրա Մովսիսյանը գլխավորել է Ազգերի լիգայի ռմբարկուների ցուցակը, Հայաստանը հավասարվել է Իսպանիային

18.11.2018, 19:20
Հայաստանի հավաքականը զգալիորեն բարելավել է իր վիճակագրական տվյալները:
Յուրա Մովսիսյանը գլխավորել է Ազգերի լիգայի ռմբարկուների ցուցակը, Հայաստանը հավասարվել է Իսպանիային
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ազգերի լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրում Ջիբրալթարի թիմի նկատմամբ ջախջախիչ հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը զգալիորեն բարելավել է իր վիճակագրական տվյալները, հայտնում է armfootball.com-ը` հղում անելով ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին:

Հինգ գոլերով լավագույն ռմբարկուների ցուցակը միանձնյա գլխավորել է Յուրա Մովսիսյանը, ով Ջիբրալթարի հետ խաղում պոկեր է ձևակերպել: Նրան հետևում են 4 գոլեր խփած Ռոմելու Լուկակուն, Ալեքսանդր Միտրովիչը և Ստանիսլավ Դրագունը:

Загружается новость ... "Право"

Գոլերի թվով Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը հավասարվել է առաջատարի` Իսպանիայի հավաքականի հետ, որոնց ակտիվում 12-ական գոլ կա:

Հենրիխ Մխիթարյանը Ջիբրալթարի հետ խաղում գոլային փոխանցում է տվել Ալեքսանդր Կարապետյանին: Այսպիսով, նա 4 ասիսթներով մրցաշարում զբաղեցնում է երկրորդ տեղը: Առաջատարն իսպանացի Մարկոս Ասենսիոն է հինգ գոլային փոխանցմամբ: -0-