Յուրա Մովսիսյանն այցելել է Հայաստանի հավաքականի ճամբար (ՖՈՏՈ)

01.06.2018, 17:10
Շվեդական «Յուրգորդենի» հարձակվող Յուրա Մովսիսյանն այցելել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ճամբար։
Յուրա Մովսիսյանն այցելել է Հայաստանի հավաքականի ճամբար (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Շվեդական «Յուրգորդենի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կանչել է ուսումնամարզական հավաքի, այցելել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ճամբար։

 - рис.1

Հայաստանի հավաքականն այդ օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ավստրիայում։ Դրա շրջանակում Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացրել մալթացիների հետ, որն ավարտվել է 1։1 հաշվով։ Մովսիսյանը չի կարողացել միանալ ազգային թիմին վնասվածքի պատճառով։ Հաջորդ ընկերական հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հունիսի 4–ին Մոլդովայի հավաքականի հետ։ Ընկերական հանդիպումները Մալթայի և Մոլդովայի հավաքականների հետ անցկացվում են Ազգերի լիգային հայկական թիմի նախապատրաստման շրջանակում։

 - рис.2

Յուրա Մովսիսյանը Հայաստանի հավաքականի համար հանդես է եկել 2010–2015 թվականներին։ Նա չի հրավիրվել երրորդ տարին անընդմեջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով, ով, մասնավորապես, Մովսիսյանին մեղադրում էր կարգապահությունը խախտելու մեջ։

 - рис.3

Հայկական թիմը հայտնվել է Ազգերի լիգայի D դիվիզիոնի չորրորդ խմբում։ Նրա հակառակորդները կլինեն Մակեդոնիայի, Լիխթենշթեյնի և Գիբրալթարի թիմերը։ Խմբային մրցաշարը կանցկացվի 2018 թվականի աշնանը։ Չորս դիվիզիոններից յուրաքանչյուրի հաղթողը կստանա ԱԱ–2020–ի եզրափակչի ուղեգիր։ -0-