Վարդան Մինասյանը նշել է Յուրա Մովսիսյանի` հավաքական վերադառնալու պայմանը

15.04.2018, 17:41
Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն  անդրադարձել նաև Յուրա Մովսիսյանի՝ հավաքական հրավիրվելուն:
Վարդան Մինասյանը նշել է Յուրա Մովսիսյանի` հավաքական վերադառնալու պայմանը
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն անդրադարձել նաև Յուրա Մովսիսյանի՝ հավաքական հրավիրվելուն «RԷվոլյուցիա» հաղորդման եթերում:

«Բոլոր ֆուտբոլային որոշումները կայացնում է մարզչական շտաբը»,- ասել է նա:

«Ուրախալի է, որ Յուրա Մովսիսյանը տեղափոխվել է Շվեդիա, ու մենք իրեն հետևելու ենք: Եթե ցույց տվեց նույն որակները, որոնք մենք գիտենք, ինքը հրավիրվելու է հավաքական»,- նշել է հավաքականի մարզիչը:

Загружается новость ... "Право"

Մարտին հայտնի է դարձել, որ հայ հարձակվող Յուրա Մովսիսյանն ազատ գործակալի հիմունքներով անցել է «Յուրգորդեն» շվեդական ֆուտբոլային ակումբ: Մովսիսյանը 2011-2012 թվականներին խաղացել է «Կրասնոդարում», այնտեղից տեղափոխվել է «Սպարտակ»: 2016 թվականին նա վերադարձել է «Ռեալ Սոլթ Լեյք», որի կազմում ավելի վաղ եղել է: Ակումբի հետ պայմանագիրը լուծարվել է մարտի 3-ին: -0-