Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ավարտեց 2016 թ.–ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլը սեփական հարկի տակ կրած խոշոր պարտությամբ

12.10.2015, 00:51
Հայաստանի ֆուտբոլի հավաքականն  ավարտեց 2016 թ.–ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլը սեփական հարկի տակ ալբանացիների կողմից կրած խոշոր պարտությամբ։
Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ավարտեց 2016 թ.–ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլը սեփական հարկի տակ կրած խոշոր պարտությամբ

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/.Հայաստանի ֆուտբոլի հավաքականն  ավարտեց2016 թ.–ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլը սեփական հարկի տակ ալբանացիներիկողմից կրած խոշոր պարտությամբ։

Հայ ֆուտբոլիստները զիջեցին ալբանացիներին 0։3 հաշվով։Հանդիպման 9–րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի պաշտպանԿարեն Հովհաննիսյանը, այնուհետև գոլերի հեղինակներ դարձան Ալբանիայի հավաքականիֆուտբոլիստներ Բերատ Ջիմշիտին (23–րդ րոպե) և Արմանդո Սադիկուն (76–րդ րոպե)։

Հայաստանը խմբում զբաղեցրեց վերջին տեղը` ութ հանդիպումների արդյունքումվաստակելով ընդամենը երկու միավոր։ Ընտրական խմբի առաջատարը 21 միավոր վաստակածՊորտուգալիայի հավաքականն է, ալբանացիները 14 միավորով զբաղեցրեցին երկրորդ տեղը։Այնուհետև գալիս են 12 միավոր վաստակած Դանիայի և 4 միավոր վաստակած Սերբիայիհավաքականները։–0–