Հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը աշխարհի կրկնակի չեմպիոն է դարձել

08.09.2015, 13:39
Հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հունահռոմեական ոճում նախօրեին ԱՄՆ-ում աշխարհի առաջնության եզրափակչում հաղթել է իրանցի Հասեմ Ռեզային, իր էջում հայտնել է սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը։
Հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը աշխարհի կրկնակի չեմպիոն է դարձել

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հունահռոմեական ոճում նախօրեին ԱՄՆ-ում աշխարհի առաջնության եզրափակչում հաղթել է իրանցի Հասեմ Ռեզային, իր էջում հայտնել է սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը։

«Ճերմակ Արջը Աշխարհի կրկնակի չեմպիոն է: Կեցցես Արթուր Ալեքսանյան: Բրավո իսկական Հերոս», – Գիլոյանը շռայլել է բարեմաղթանքները։

Առաջնությունն անցկացվում է Լաս Վեգասում և կավարտվի սեպտեմբերի 12-ին։--0--