«Յուվենտուսը» Մխիթարյանի համար պատրաստ է առաջարկել 20 մլն եվրո. ԶԼՄ

18.08.2015, 14:28
Դորտմունդի «Բորուսիա»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին հայտնվել է «Յուվենտուսի» հետաքրքրության շրջանակում։
«Յուվենտուսը» Մխիթարյանի համար պատրաստ է առաջարկել 20 մլն եվրո. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Դորտմունդի «Բորուսիա»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին հայտնվել է «Յուվենտուսի» հետաքրքրության շրջանակում։

Թուրինի ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խնդրել է ակումբի ղեկավարությանը` գնել խաղացողին։ «Յուվենտուսը» Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի համար պատրաստ է վճարել 20 մլն եվրո, հայտնում է sports.ru–ն` հղում անելով gianlucadimarzio.com–ին։

26-ամյա ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան վաղը կհանդիպի «տարեց սենյորայի» ղեկավարների հետ` տրանսֆերի հարցերի կարգավորման համար։ -0-