Ալենիչևը գոհ է Մովսիսյանի խաղից

04.08.2015, 13:05
Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը նշել է, որ թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանի լավ խաղ է ցուցադրել Կազանի «Ռուբինի» հետ խաղում։
Ալենիչևը գոհ է Մովսիսյանի խաղից

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը նշել է, որ թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանի լավ խաղ է ցուցադրել Կազանի «Ռուբինի» հետ խաղում։
 
Նախօրեին «Սպարտակը» սեփական դաշտում 1։0 հաշվով հաղթել է Կազանի «Ռուբինին»։ Մոսկվային հաղթանակ է  բերել Յուրա Մովսիսյանի գոլը։ Հուլիսի 26-ին Հայաստանի հավաքականի հարձակվողը «Կրասնոդարի» հետ արտագնա խաղում գոլի հեղինակ է դարձել և ապահովել «Սպարտակի» հաղթանակը։

«Ի դեպ, շատերը կարծում էին, որ ես կփոխարինեմ Յուրային, երբ Զե Լուիշը պատրաստվում էր դաշտ դուրս գալ։ Սակայն ես որոշեցի խաղալ երկու հարձակվողներով, և հույս ունեի, որ Յուրան կկարողանա տարբերվել։ Այդպես էլ եղավ», – «Սպարտակի» պաշտոնական կայքը հրապարկել է Ալենիչևի խոսքը։

Ալենիչևն ավելացրել է, որ խնդրել է Մովսիսյանին գործակցել Զե Լուիշի հետ և շարժվել կենտրոնական գոտի։

«Դա օգնեց, և տղաները գեղեցիկ գոլ ցուցադրեցին», – ասել է «Սպարտակի» մարզիչը։ -0-