Հայ ըմբիշ Ռոման Ամոյանը Եվրոպական խաղերի բրոնզի համար կմրցի ադրբեջանցի Մուխտարովի հետ

13.06.2015, 15:19
Հայ ըմբիշ Ռոման Ամոյանը Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում բրոնզե մեդալի համար կմրցի ադրբեջանցի Էլման Մուխտարովի հետ:
Հայ ըմբիշ  Ռոման Ամոյանը Եվրոպական խաղերի բրոնզի համար կմրցի ադրբեջանցի Մուխտարովի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի, /Նովոստի-Արմենիա/. Հայ ըմբիշ Ռոման Ամոյանը Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում բրոնզե մեդալի համար կմրցի ադրբեջանցի Էլման Մուխտարովի հետ:

Ամոյանը 1/8  եզրափակչումհաղթել է պորտուգալացի Ժոաո Կարվալյոյին, սակայն քառորդ եզրափակչում պարտվել է Ստեփան Մարյանյանին:

Ամոյանը բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք ստացել է Մարյանյանի՝ եզրափակիչ դուրս գալու շնորհիվ, երբ վերջինը հաղթանակ է տարել Մուխտարովի նկատմամբ:

«Սփոփիչ» մենամարտում Ամոյանը հաղթել է դանիացի Թոբիաս Ֆոննեսբեկին:

Ռոման Ամոյանը  2008թ.-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի կրկնակի չեմպիոն:

Եվրոպական առաջին օլիմպիական խաղերը, որոնք հետագայում պետք է անցկացվեն չորս տարին մեկ անգամ, անցկացվելու են Բաքվում հունիսի 12–28–ը։ Մրցումների ընթացքում կխաղարկվի  253 փաթեթ մեդալ` 20 մարզաձևում, որից 11–ով կխաղարկվեն Օլիմպիական ուղեգրեր, որը տեղի կունենա  2016 թ.–ին Ռիոդե Ժանեյրոյում։

Սպասվում է, որ մրցումներին կմասնակցեն ավելի քան 6 հազար մարզիկներ աշխարհամասի բոլոր երկրներից:-0-