Հայ ըմբիշ Ռոման Ամոյանը դուրս է եկել Բաքվի Եվրոպական խաղերի քառորդ եզրափակիչ

13.06.2015, 15:05
Հայ ըմբիշ Ռոման Ամոյանը դուրս է եկել Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի քառորդ եզրափակիչ՝ շաբաթ օրը հաղթելով պորտուգալացի Ժոաո Կարվալյոյին:
Հայ ըմբիշ Ռոման Ամոյանը դուրս է եկել Բաքվի Եվրոպական խաղերի քառորդ եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 13 հունիս, /Նովոստի-Արմենիա/. Հայ ըմբիշ Ռոման Ամոյանը դուրս է եկել Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի քառորդ եզրափակիչ՝ շաբաթ օրը հաղթելով պորտուգալացի Ժոաո Կարվալյոյին:

Ռոման Ամոյանը 2008թ.-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի կրկնակի չեմպիոն:

Եվրոպական առաջին օլիմպիական խաղերը, որոնք հետագայում պետք է անցկացվեն չորս տարին մեկ անգամ, անցկացվելու են Բաքվում հունիսի 12–28–ը։ Մրցումների ընթացքում կխաղարկվի 253 կոմպլեկտ մեդալ` 20 մարզաձևում, որից 11–ով կխաղարկվեն Օլիմպիական ուղեգրեր, որը տեղի կունենա 2016 թ.–ին Ռիո դե Ժանեյրոյում։

Սպասվում է, որ մրցումներին կմասնակցեն ավելի քան 6 հազար մարզիկներ աշխարհամասի բոլոր երկրներից:-0-