«Զվարթնոց» օդանավակայանում և «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ հարյուրավոր հայ երկրպագուներ են սպասում Պորտուգալիայի հավաքականին

11.06.2015, 19:36
«Զվարթնոց» օդանավակայանում և «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ հարյուրավոր հայ երկրպագուներ են սպասում Պորտուգալիայի հավաքականին, հայտնում են «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցները։
«Զվարթնոց» օդանավակայանում և «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ հարյուրավոր հայ երկրպագուներ են սպասում Պորտուգալիայի հավաքականին

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Զվարթնոց» օդանավակայանում և «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ հարյուրավոր հայ երկրպագուներ են սպասում Պորտուգալիայի հավաքականին, հայտնում են «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցները։

Պորտուգալիայի թիմը Երևան է ժամանել մի քանի րոպե առաջ։ Շաբաթ օրը Պորտուգալիայի հավաքականը կմրցի Հայաստանի հավաքականի հետ։ Խաղը կանցկացվի Եվրոպա 2016–ի առաջնության ընտրական փուլի շրջանակում։

Խաղը կսկսվի տեղական ժամանակով ժամը 20։00–ին։ Հանդիպումը կանցկացվի Երևանի Հանրապետական մարզադաշտում։

Ուրբաթ օրը խաղից առաջ կկայանան երկու թիմերի մարզիչների` Սարգիս Հովսեփյանի և Ֆերնանդու Սանտուշի մամուլի ասուլիսները, ինչպես նաև` հավաքականների բաց մարզումները։

Ընտրական փուլում Հայաստանի հավաքականը մեկ միավորով վերջին տեղն է կիսում սերբերի հետ։ Սակայն հայ ֆուտբոլիստներն անցկացրել են չորս խաղ` մեկ խաղով շատ, քան սերբերը։

Չորս հանդիպումներից հետո 9 միավորով խմբի առաջատար են պորտուգալացիները, յոթական միավոր ունեն Ալբանիայի (3 խաղ) և Դանիայի (4 խաղ) հավաքականները։-0-