Լիոնել Մեսսին ավելի թանկ է Կրիշտիանու Ռոնալդուից և Նեյմարից երկուսն իրար հետ. ուսումնասիրություն

08.06.2015, 20:45
Իսպանիայի «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերային գինը գերազանգում է նրա թիմակից հարձակվող Նեյմարի և Մադրիդի «Ռեալի» առաջնորդ Կրիշտիանու Ռոնալդուի հանրագումարը, վկայում են Մարզական հետազոտությունների միջազգային կենտրոնի (CIES) անցկացրած վերլուծության արդյունքները։
Լիոնել Մեսսին ավելի թանկ է Կրիշտիանու Ռոնալդուից և Նեյմարից երկուսն իրար հետ. ուսումնասիրություն

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Իսպանիայի «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերային գինը գերազանգում է նրա թիմակից հարձակվող Նեյմարի և Մադրիդի «Ռեալի» առաջնորդ Կրիշտիանու Ռոնալդուի հանրագումարը, վկայում են Անգլիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի առաջնություններում Մարզական հետազոտությունների միջազգային կենտրոնի (CIES) անցկացրած վերլուծության արդյունքները։

Ամենաթանկ ֆուտբոլիստների ցուցակը գլխավորած Մեսսիի մոտավոր գինը CIES–ը գնահատել է 255,3-280,8 մլն եվրո։ Ռոնալդուն ցուցակում երրորդ տեղում է (113,3-124,7 մլն), իսկ Նեյմարը` չորրորդ (89,6-98,5 մլն)։Վարկանիշի երկրորդ տեղում է «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը, ում արժեքը կազմում է 135,4-148,9 մլն եվրո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

2015 թվականի հունվարին հրապարակած նմանատիպ վարկանիշի առաջին քառյակում էին` Մեսսին  (220 մլն), Ռոնալդուն (133), Ազարը(99) և «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան  (84), իսկ Նեյմարը հայտնվել էր առաջին տասնյակում։

Նոր վարկանիշի առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը`

1. Լիոնել Մեսսի («Բարսելոնա», Իսպանիա) — 255,3-280,8 մլն եվրո,

2. Էդեն Ազար («Չելսի», Անգլիա) — 135,4-148,9,

3. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ», Իսպանիա) — 113,3-124,7,

4. Նեյմար («Բարսելոնա», Իսպանիա) — 89,6-98,5,

5. Սերխիո Ագուերո («Մանչեստեր Սիթի», Անգլիա) — 78,2-86,0,

6. Ռահիմ Սթերլինգ («Լիվերպուլ», Անգլիա) — 73,7-81,0,

7. Պոլ Պոգբա («Յուվենտուս», Իտալիա) — 70,3-77,3,

8. Դիեգո Կոստա («Չելսի», Անգլիա) — 69,9-76,9,

9. Ալեքսիս Սանչես («Արսենալ», Անգլիա) — 67,8-74,6,

10. Խամես Ռոդրիգես («Ռեալ», Իսպանիա) — 62,5-68,8։--0--