Հայաստանի հավաքականը 84-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

04.06.2015, 14:38
Հունիսի 4-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 7 տեղով և այժմ զբաղեցնում է 84-րդ հորիզոնականը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հայաստանի հավաքականը 84-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հունիսի 4-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 7 տեղով և այժմ զբաղեցնում է 84-րդ հորիզոնականը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը, երկրորդ տեղում է Բելգիան, երրորդն Արգենտինան է:

Դասակարգման աղյուսակի առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը`

1. Գերմանիա - 1775 միավոր,
2. Բելգիա – 1509,
3. Արգենտինա-1496,
4.Կոլումբիա – 1435,
5.Բրազիլիա-1392,
6. Հոլանդիա – 1378,
7. Պորտուգալիա – 1229,
8. Ուրուգվայ – 1183,
9. Ֆրանսիա– 1164,
10. Իսպանիա – 1147։

Դասակարգման աղյուսակն առաջին անգամ կազմվել է 1993թ.-ին, միավորները հաշվարկվում են՝ ելնելով չորս տարվա ընթացքում ազգային թիմերի գրանցած արդյունքներից:

Հայաստանը հայտնվել է առաջին ընտրական խմբում, որտեղ ուժերը կչափի Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի և Ալբանիայի հավաքականների հետ:

ՖԻՖԱ-ի հաջորդ աղյուսակը կհրապարակվի հուլիսի 9-ին:-0-