Ինտերպոլը հետախուզում է հայտարարել ՖԻՖԱ–ի վեց ներկայացուցիչների նկատմամբ

03.06.2015, 14:26
Ինտերպոլը հետախուզում է հայտարարել ՖԻՖԱ–ի վեց ներկայացուցիչների նկատմամբ, հաղորդում է gazeta.ru–ն` հղում անելով Reuters–ին։
Ինտերպոլը հետախուզում է հայտարարել ՖԻՖԱ–ի վեց ներկայացուցիչների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ինտերպոլը հետախուզում է հայտարարել ՖԻՖԱ–ի վեց ներկայացուցիչների նկատմամբ, հաղորդում է gazeta.ru–ն` հղում անելով Reuters–ին։

Նրանք բոլորը հետախուզվում են ԱՄՆ–ի իշխանությունների կողմից։ Ինտերպոլը, ԱՄՆ–ի հայցի համաձայն, «կարմիր օրդեր է» տրամադրել նրանց ձերբակալելու համար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հետախուզման մեջ են կազմակերպության նախկին փոխնախագահ Ջեք Ուորներն ու Ֆուտբոլի հարավամերիկյան կոնֆեդերացիայի նախկին ղեկավար Նիկոլաս Լեոսը։

Հունիսի 2–ին Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ հեռանում է ՖԻՖԱ–ի նախագահի պաշտոնից կոռուպցիոն մեծ սկանդալի ֆոնին։ –0–