Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ հեռանում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնից

02.06.2015, 21:32
Շվեյցարացի Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ հեռանում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։ Նա չորս օր առաջ էր վերընտրվել այդ պաշտոնում։
Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ հեռանում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Շվեյցարացի Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ հեռանում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։ Նա չորս օր առաջ էր վերընտրվել այդ պաշտոնում։

Այս որոշման մասին Բլատերը հայտարարել է երեքշաբթի կայացած ասուլիսի ժամանակ։

Բլատերը ՖԻՖԱ–ն գլխավորել է 1998թ.–ից։ Մայիսի 29–ին նա վերընտրվել էր այդ պաշտոնում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ –0–