«Սպարտակ» ֆուտբոլային ակումբի նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա մոտ ապագայում. Ռոդիոնով

02.06.2015, 16:16
Մոսկվայի «Սպարտակի» նոր գլխավոր մարզչի անունը կհրապարակվի մոտ ապագայում, հայտարարել է ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Սերգեյ Ռոդիոնովը։
«Սպարտակ» ֆուտբոլային ակումբի նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա մոտ ապագայում. Ռոդիոնով

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի «Սպարտակի» նոր գլխավոր մարզչի անունը կհրապարակվի մոտ ապագայում, հայտարարել է ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Սերգեյ Ռոդիոնովը։

Շաբաթ օրը «Սպարտակը» հայտարարել է, որ ընթացիկ խաղաշրջանի ավարտին խզելու է գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի հետ պայմանագիրը, հայտնում է Р-Спорт–ը։ Շվեյցարացին աշխատել է «Սպարտակում» մեկ տարի, որի ընթացքում թիմը Ռուսաստանի առաջնությունում 6–րդ տեղն է զբաղեցրել։ Երեքշաբթի անցկացվել է «Սպարտակի» տնօրենների խորհրդի նիստը։

«Այսօր քննարկվում է գլխավոր մարզչի թեկնածությունը։ Կա համակարգ, ըստ այդ համակարգի էլ պետք է ընտրվի գլխավոր մարզիչը։ Չպետք է այնպես լինի, որ երբ գլխավոր մարզիչը հեռանա, համակարգը քանդվի։ Թեկնածությունը քննարկվում է։ Այն կա, բայց դուք դրա մասին կիմանաք ավելի ուշ»,– ասել է Ռոդիոնովը լրագրողներին։-0-