ՈՒԵՖԱ–ն տուգանել է Ալբանիայի ֆեդերացիային 50 հազար եվրոյով Եվրոպա-2016–ի շրջանակում Հայաստանի հետ խաղից հետո

01.06.2015, 17:17
ՈՒԵՖԱ–ն տուգանել է Ալբանիայի ֆուտբոլի հավաքականին 50 հազար եվրոյով Եվրոպա-2016–ի ընտրական փուլի շրջանակում Հայաստանի հետ խաղից հետո, հայտնում է Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։
ՈՒԵՖԱ–ն տուգանել է Ալբանիայի ֆեդերացիային 50 հազար եվրոյով Եվրոպա-2016–ի շրջանակում Հայաստանի հետ խաղից հետո

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ՈՒԵՖԱ–ն տուգանել է Ալբանիայի ֆուտբոլի հավաքականին 50 հազար եվրոյով Եվրոպա-2016–ի ընտրական փուլի շրջանակում Հայաստանի հետ խաղից հետո, հայտնում է Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։

Էլբասանում մարտի 29–ին անցկացված 1–ին խմբի խաղն ավարտվել է 2։1 հաշվով` դաշտի տերերի հաղթանակով։ Խաղի ժամանակ տանտերերի երկրպագուները ռասիստական կարգախոսներ էին բացականչում և ֆայերներ նետում դաշտ։

Ալբանական ֆեդերացիայի հայտարարությունում նշվում է, որ երկրպագուների այս պահվածքը խաթարում է տեղական ֆուտբոլի հեղինակությունն ու վարկանիշը, ինչպես նաև շոշափելի հարված է հասցնում կազմակերպության բյուջեին, հայտնում է rsport.ru–ն։

Ավելի վաղ Մարզական հաշտարար դատարանը (CAS) հունիսի 12–ին է տեղափոխել Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի և Սերբիայի ֆուտբոլային միության` ՈՒԵԱՖ–ի վերաքննիչ կոմիտեի որոշումը, որն ընդունվել է Եվրո–2016–ի ընտրական փուլի խաղից հետո, որն անավարտ է մնացել դաշտի վերևում հեռակավարմամբ ոչ մեծ անօդաչու սարքի հայտնվելուց հետ, որին կապված էր եղել քաղաքական բովանդակության բաններ։ -0-