«Ռեալի» ֆուտբոլիստներին կարևոր է հանգստություն պահպանել «Յուվենտուսի» հետ ՉԼ խաղում. Անչելոտի

11.05.2015, 20:38
Իսպանական «Ռեալի» ֆուտբոլիստներին պետք է հանգստություն պահպանել իտալական «Յուվենտուսի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում։
«Ռեալի» ֆուտբոլիստներին կարևոր է հանգստություն պահպանել «Յուվենտուսի» հետ ՉԼ խաղում. Անչելոտի

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Իսպանական «Ռեալի» ֆուտբոլիստներին պետք է հանգստություն պահպանել իտալական «Յուվենտուսի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում։

«Ռեալի» և «Յուվենտուսի» միջև պատասխան խաղը կանցկացվի չորեքշաբթի Մադրիդում։ Մայիսի 5–ին Թուրինում անցկացված առաջին խաղն ավարտվել է 2։1 հաշվով իտալական ակումբի հաղթանակով։

«Մենք պետք է դրական պահեր քաղենք մեր առաջին խաղից և փորձենք խուսափել այն սխալներից, որոնք մեզ համար արդյունք արժեցան։ Մեզ պետք է նաև հանգստություն պահպանել, որովհետև այդ խաղն ավելի նման է շաբաթ օրը «Վալենսիայի» հետ մեր հանդիպմանը»,– ՈՒԵՖԱ–ն բերում է Անչելոտիի խոսքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Թոնի Կրոոսն ազդրի հարված է ստացել, և մենք դեռ պետք է գնահատենք նրա վիճակը։ Կարծես, մկանային խնդիրներ չունի, այդ պատճառով լավատեսորեն ենք տրամադրված։ Նույնն էլ վերաբերում է Կարիմ (Բենզեմին), ով ծնկի խնդիրներ ուներ, կարծում եմ` նա պատրաստ կլինի խաղալ չորեքշաբթի։ Ռաֆայել Վարանը գիշերը ջերմություն ուներ, իրեն հոգնած էր զգում, բայց, կարծում եմ, որ ի վիճակի կլինի նորմալ ռեժիմով պատրաստվել խաղին»,– ասել է մարզիչը։

Ասվում է նաև, որ կիսապաշտպան Գարեթ Բեյլը երկուշաբթի բաց է թողել առավոտյան մարզումը, իսկ կիսապաշտպաններ Լուկա Մոդրիչը, ով չի հայտնվել դաշտում ապրիլի 18–ից, իսկ Սամի Հեդիրան զուգընկերներից առանձին պարապել են մարզասրահում։ -0-