Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը չի մեկնաբանում այդ պաշտոնին վերադառնալու հնարավորությունը

27.04.2015, 19:24
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը, ով նշանակվել է երևանյան «Փյունիկ» ակումբի գործադիր տնօրեն, հրաժարվել է մեկնաբանել գլխավոր մարզիչի պաշտոնին վերադառնալու հավանականությունը։
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը չի մեկնաբանում այդ պաշտոնին վերադառնալու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը, ով նշանակվել է երևանյան «Փյունիկ» ակումբի գործադիր տնօրեն, հրաժարվել է մեկնաբանել գլխավոր մարզիչի պաշտոնին վերադառնալու հավանականությունը։

«Ո՞վ է գլխավորելու Հայաստանի հավաքականը։ Այդ որոշումն ընդունում է Ֆուտբոլի ֆեդերացիան։ Այս պահին ես պաշտոն եմ զբաղեցնում «Փյունիկում» և ամբողջությամբ կենտրոնանալու եմ այդ աշխատանքի վրա»,– ասաց Մինասյանը։

Նա միաժամանակ հրաժարվեց պատասխանել այն հարցին` ստացել է, արդյո՞ք, հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ և պատրաստ է, արդյո՞ք, դա անել։

Վարդան Մինասյանը հայտարարել էր Հայաստանի ազգային հավաքականի իր պաշտոնից հեռանալու մասին 2013 թվականի հոկտեմբերի 21–ին աշխարհի առաջնության ընտրական շրջանի խմբային մրցաշարի ավարտին։ Դրանից հետո նա գլխավորել է ղազախական «Տոբոլ» ֆուտբոլային ակումբը, որը լքել է բառացիորեն մոտ օրերս։

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, շվեյցարացի Բեռնար Շալանդը հրաժարական է տվել 2015 թվականի մարտի վերջին հայ ֆուտբոլիստների` Եվրոպա 2016 առաջնության ընտրական շրջանի արտագնա խաղում 2։1 հաշվով կրած պարտությունից հետո։ -0-