Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ կարող է նշանակվել Կարպինը

01.04.2015, 17:16
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի թիվ մեկ թեկնածուն Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Վալերի Կարպինն է, գրում է sports.ru-ն։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ կարող է նշանակվել Կարպինը

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի թիվ մեկ թեկնածուն Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Վալերի Կարպինն է, գրում է sports.ru-ն։

Բեռնար Շալանդը հեռացել է գլխավոր մարզչի պաշտոնից Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Ալբանիայի հետ ունեցած խաղում 1։2 հաշվով պարտությունից հետո։ Հայաստանի թիմը չորս խաղում վաստակել է մեկ միավոր և եզրափակել I խմբի աղյուսակը։

46-ամյա Կարպինը փետրվարին հեռացել է իսպանական «Մալյորկայի» գլխավոր մարզիչի պաշտոնից։ Նա մի քանի օր առաջ Երևան էր ժամանել և հանդիպում ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի հետ։ Ռուս մասնագետի թեկնածությունը հայկական կողմին գրավել է նրանով, որ Կարպինը հաջող աշխատանքային փորձ է ունեցել երկու հայ ֆուտբոլիստների` յուրի մովսիսյանի և Արազ Օզբիլիսի հետ։

Ոչինչ չի նշվում այն մասին, թե ինչ խնդիր է դրվելու Կարպինի առաջ` արդյո՞ք նա պետք է հայկական թիմի համար Եվրո-2016–ի ուղեգիր ապահովի կամ արդյո՞ք նրա հետ պայմանագիր կնքելու թիրախ պիտի դառնա 2018 թվականին Ռուսաստանում նախատեսված Աշխարհի առաջնությունը։-0-