ՖԻՖԱ–ն պետք է ուշադրության կենտրոնում պահի Եվրոպայի սահմաններից դուրս ֆուտբոլը զարգացնելու հարցը. Բլատեր

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան պետք է շարունակի աշխատել Եվրոպայի սահմաններից դուրս ֆուտբոլը զարգացնելու ուղղությամբ, հայտարարել է ՖԻՖԱ–ի նախագահ Յոզեֆ Բլատերը։
ՀԱՀ–ն 2010թ.–ին Աֆրիկայում կազմակերպեց երկրի պատմության մեջ առաջին աշխարհի առաջնությունը, իսկ 2018 և 2022թթ.–ին աշխարհի առաջնությունները կանցկացվեն համապատասխանաբար Ռուսաստանում և Քաթարում։
«ՖԻՖԱ–ում 40 տարի աշխատելու ընթացքում առաջնային եմ համարել ֆուտբոլը Եվրոպայից այլ մայրցամաքներ տանելու հարցը։ Մենք այս գործում մեծ հաջողություններ ենք գրանցել, սակայն գործընթացը դեռ շարունակվում է», – հայտարարել է 79–ամյա Բլատերը, ում խոսքերը մեջբերում է FIFA Weekly–ն։
Բլատերը, ով գլխավորել է ՖԻՖԱ–ն 1998թ.–ից, իր թեկնածությունն է առաջադրել 5–րդ անգամ, ընտրությունները կանցկացվեն մայիսին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։–0–