«Օլիմպիկի» պաշտպանը Երևանում միացել է Հայաստանի հավաքականի բաց մարզումներին

25.03.2015, 19:34
Մարսելի «Օլիմպիկի» պաշտպան Գաել Անդոնյանը Երևանում  միացել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի բաց մարզումներին` ալբանացիների հետ Եվրոպայի չեմպիոնատի ընտրական փուլի արտագնա խաղից առաջ։
«Օլիմպիկի» պաշտպանը Երևանում միացել է Հայաստանի հավաքականի բաց մարզումներին

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Մարսելի «Օլիմպիկի» պաշտպան Գաել Անդոնյանը Երևանում  միացել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի բաց մարզումներին` ալբանացիների հետ Եվրոպայի չեմպիոնատի ընտրական փուլի արտագնա խաղից առաջ։

Խաղը կկայանա մարտի 29–ին Էլբասան քաղաքում։ Հանդիպման նախաշեմին (մարտի 23-27) հայ ֆուտբոլիստներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Երևանի ֆուտբոլի ակադեմիայում։

Ինչպես հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը, ազգային հավաքականում են բոլոր կարևոր խաղացողները, այդ թվում` «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը։

Չորեքշաբթի ազգային թիմի խաղացողները սպարինգ են անցկացրել, որում թիմի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հիմնականում հեռավոր հարվածներ և փոխանցումներ է մշակել։

Կադրային լուրջ խնդիրներ հավաքականը չունի, բացառությամբ վնասվածքից հետո առայժմ չկազդուրված մոսկվովյան «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը։

Հայկական թիմը նույն ընտրական խմբում է Դանիայի, Պորտուգալիայի, Ալբանիայի և Սերբիայի հավաքականների հետ։ Խմբի առաջատարը Դանիան է չորս հանդիպումներից հետո յոթ միավորով։ Պորտուգալական թիմն ունի վեց միավոր 3 հանդիպումից հետո։ Ալբանացիները երեք հանդիպումից հետո չորս միավոր են հավաքել։ Մրցաշարային աղյուսակը եզրափակում են Հայաստանի և Սերբիայի հավաքականները, որոնք երեք հանդիպումներից հետո ունեն մեկական միավոր։ -0-