Յոզեֆ Բլատերը միաբանության և համերաշխության կոչ է արել ՖԻՖԱ–ի կազմում ընդգրկված կոնֆեդերացիաներին

24.03.2015, 16:00
Միջազգային ֆուտբոլային ասոցիացիաների ֆեդերացիայի (ՖԻՖԱ) ղեկավար Յոզեֆ Բլատերը կոչ է արել կազմակերպության կազմում գտնվող բոլոր ֆուտբոլային կոնֆեդերացիաներին` միաբան և համերաշխ լինել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։  
Յոզեֆ Բլատերը միաբանության և համերաշխության կոչ է արել ՖԻՖԱ–ի կազմում ընդգրկված կոնֆեդերացիաներին

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Միջազգային ֆուտբոլային ասոցիացիաների ֆեդերացիայի (ՖԻՖԱ) ղեկավար Յոզեֆ Բլատերը կոչ է արել կազմակերպության կազմում գտնվող բոլոր ֆուտբոլային կոնֆեդերացիաներին` միաբան և համերաշխ լինել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ 

Միաբանության և համերաշխության անհրաժեշտության մասին Բլատերը հայտնել է երեքշաբթի Վիեննայում Եվրոպական ֆուտբոլի ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) կոնգրեսի ժամանակ։

«Ֆուտբոլը միաբանության խորհրդանիշ է։ Դիմում եմ ոչ միայն ՈՒԵՖԱ–ին, այլ նաև բոլոր կոնֆեդերացիաներին` դրսևորել միաբանություն և համերաշխություն, որպեսզի մեր կազմակերպությունները զարգանան,– Բլատերին մեջբերում է Ռոյթերս գործակալությունը։ – Ֆուտբոլը կարող է մեծ ուժ ունենալ, միայն եթե դրա ղեկավար մարմիններն ուժեղ միասնական լինեն»։

Խոսելով Ռուսաստանում 2018 թվականի աշխարհի առաջնության մասին` ՖԻՖԱ–ի ղեկավարը հերթական անգամ պատմել է բոյկոտների անընդունելիության մասին` հայտնելով, որ «ֆուտբոլը պետք է միասնական լինի»։ -0-