ԲԿՄԱ–ն բացառիկ խաղաշրջան կգրանցի, եթե Ռուսաստանի առաջնության հաղթանակից հետո նաև Գագարինի գավաթը նվաճի. Ֆետիսով

25.02.2015, 21:44
ԲԿՄԱ–ն բացառիկ խաղաշրջան կգրանցի, եթե Ռուսաստանի առաջնության հաղթանակից հետո նաև Գագարինի գավաթը նվաճի, լրագրողներին է ասել Ֆեդերացիայի խորհրդի անդամ, երկակի օլիմպիական չեմպիոն Վյաչեսլավ Ֆետիսովը։
ԲԿՄԱ–ն բացառիկ խաղաշրջան կգրանցի, եթե Ռուսաստանի առաջնության հաղթանակից հետո նաև Գագարինի գավաթը նվաճի. Ֆետիսով

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ԲԿՄԱ–ն բացառիկ խաղաշրջան կգրանցի, եթե Ռուսաստանի առաջնության հաղթանակից հետո նաև Գագարինի գավաթը նվաճի, լրագրողներին է ասել Ֆեդերացիայի խորհրդի անդամ, երկակի օլիմպիական չեմպիոն Վյաչեսլավ Ֆետիսովը։

ԲԿՄԱ–ն ընթացիկ խաղաշրջանում կանոնավոր առաջնության հաղթող է դարձել։ Մրցախաղի կանոնակարգի համաձայն` ԲԿՄԱ–ն Ռուսաստանի չեմպիոն է դարձել։ ԲԿՄԱ–ի մարզիկներն ազգային առաջնության ոսկե մեդալ էին նվաճել 26 տարի առաջ` Վիկտոր Տիխոնովի ղեկավարությամբ։ Այդ ժամանակ Ֆետիսովը հանդես էր գալիս ԲԿՄԱ–ում։

«Ուզում եմ շնորհավորել մարզիկներին։ Ինչ մենք հեռացել ենք 1989 թվականին, նրանք ոչինչ չեն նվաճել։ Սա առաջին հաջողությունն է։ Սակայն Գագարինի գավաթը ամենագլխավոր մրցանակն է։ Դա ավելի բարդ է, այստեղ այլ նրբություններ կան։ Սակայն եթե ԲԿՄԱ–ն սա էլ հաղթի, բացառիկ խաղաշրջան կլինի բոլորի համար։ Երևում է` գլխավոր մարզիչ Կվարտալյոնովը կարողացել է խթան գտնել, միավորել տղաներին»,–ասել է Ֆետիսովը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։-0-