ՈւԵՖԱ–ն խնդրում է IFAB–ին թույլատրել կարմիր քարտերի մասին փոփոխությունների փորձարկումը

20.02.2015, 21:56
ՈւԵՖԱ–ի գործադիր կոմիտեն Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհրդին խնդրել է թույլատրել  ֆուտբոլիստներին կարմիր քարտերով պատժելու կանոնի մեջ կատարված փոփոխությունների փորձնական կիրառումը, նշված է ՈւԵՖԱ–ի կայքում։
ՈւԵՖԱ–ն խնդրում է IFAB–ին թույլատրել կարմիր քարտերի մասին փոփոխությունների փորձարկումը

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՈւԵՖԱ–ի գործադիր կոմիտեն Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհրդին խնդրել է թույլատրել  ֆուտբոլիստներին կարմիր քարտերով պատժելու կանոնի մեջ կատարված փոփոխությունների փորձնական կիրառումը, նշված է ՈւԵՖԱ–ի կայքում։

Ըստ կանոնակարգի (12–րդ կանոն)` ֆուտբոլիստը կարող է կարմիր քարտ ստանալ և ավտոմատ կերպով որակազրկվել հաջորդ խաղից։ Բացի այդ, եթե դա տեղի է ունենում տուգանային հրապարակում, ապա հեռացված ֆուտբոլիստի թիմի դարպասին տուգանային հարված է նշանակվում։

ՈւԵՖԱ–ն խնդրել է օրենսդիր մարմնին ուշադրություն դարձնել խաղային անհաջողությունների տարբերությանը, որոնք գրանցվում են գնդակի համար պայքարի ժամանակ և այն իրավիճակում, երբ գնդակը խաղարկելու իրական հնարավորություն չկա։

«Եթե IFAB–ն այս պահին հնարավոր չի համարում 12–րդ կանոնում փոփոխություններ կատարելը, ապա ՈւԵՖԱ–ն խնդրում է թույլատրել այդ փոփոխություններն օգտագործել 2015/16թ.–ի մրցաշարերում», – նշվում է ՈւԵՖԱ–ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ֆուտբոլի կանոնների փոփոխության առաջարկները կքննարկվեն IFAB–ի` փետրվարի 28–ին Բելֆաստում կայանալիք ամենամյա գլխավոր հանդիպման ժամանակ։–0–