Իջևանում բռնցքամարտի նոր մարզասրահ է բացվել

04.12.2014, 11:37
ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում բռնցքամարտի նոր մարզասրահ է բացվել, հաղորդում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի մամուլի ծառայությունը։
Իջևանում բռնցքամարտի նոր մարզասրահ է բացվել

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում բռնցքամարտի նոր մարզասրահ է բացվել, հաղորդում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի մամուլի ծառայությունը։

Oլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի մարզասրահի բացման արարողությանը ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը, ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը։

Իջևանի թիվ 1 հանրակրթական դպրոցի վերանորոգված մարզասրահում տեղադրվել է բռնցքամարտի պրոֆեսիոնալ ռինգ, տանձիկներ:

Մարզասրահի բացման արարողության ընթացքում նախարարը նշել է, որ համագործակցությունը նախարարության և բռնցքամարտի ֆեդերացիայի միջև մոտ ապագայում տալու է իր դրական արդյունքները։–0–