Մավրիկ Նասիբյանը սամբոյի աշխարհի առաջնության չեմպիոն է ճանաչվել

26.11.2014, 12:40
Ճապոնիայի Նարիտա քաղաքում անկացված սամբոյի աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես եկել արցախցի Մավրիկ Նասիբյանը։ Նա հաղթել է բոլոր գոտեմարտերը, ոսկե մեդալ նվաճել և մարտական սամբոյի 74 կգ քաշային կարգում հռչակվել աշխարհի չեմպիոն։
Մավրիկ Նասիբյանը սամբոյի աշխարհի առաջնության չեմպիոն է ճանաչվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ. 26 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/.  Ճապոնիայի Նարիտա քաղաքում անկացված սամբոյի աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես եկել արցախցի Մավրիկ Նասիբյանը։ Նա հաղթել է բոլոր գոտեմարտերը, ոսկե մեդալ նվաճել և մարտական սամբոյի 74 կգ քաշային կարգում հռչակվել աշխարհի չեմպիոն։

Մավրիկ Նասիբյանը հայտարարել է, որ իր հաղթանակը նվիրում է Արցախի երկնքում նահատկված հայ օդաչուներին:

Սամբոյի աշխարհի առաջնությանը մասնակցել են 80 երկիր ներկայացնող 600 մարզիկներ։-0-