Անգլիան չի պատրաստվում բոյկոտել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում. Հորն

26.11.2014, 11:55
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանում և Քաթարում 2018 և 2022 թվականներին նախատեսված աշխարհի առաջնությունների մասնակցությունից, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ալեքս Հորնը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Անգլիան չի պատրաստվում բոյկոտել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում. Հորն

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) չի պատրաստվում հրաժարվել Ռուսաստանում և Քաթարում 2018 և 2022 թվականներին նախատեսված աշխարհի առաջնությունների մասնակցությունից, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ալեքս Հորնը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ FA նախկին ղեկավար Դևիդ Բերնշթեյնը կոչ է արել եվրոպական ֆեդերացիաներին հրաժարվել հետագա աշխարհի առաջնությունների մասնակցությունից, քանի դեռ ՖԻՖԱ–ն մրցաշարեր ընդունող երկրների ընտրությունն ավելի թափանցիկ չի դարձրել։

«Աշխարհի առաջնությունը ֆանտաստիկ մրցաշար է, և մենք ցանկանում ենք դրան մասնակցել։ Մեզ չեմ պատկերացնում աշխարհի առաջնությունը բոյկոտելիս»,– FA գլխավոր քարտուղար Ալեքս Հորնի խոսքն է մեջբերում Բի–բի–սի–ն։

ՖԻՖԱ–ն հետաքննություն է անցկացրել 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնություններն ընդունող երկրների ընտրության օրինականության վերաբերյալ։ Այդ երկրները Ռուսաստանն ու Քաթարն են։ Մեկ տարվա ընթացքում տարվող հետաքննության շրջանակում հարցաքննության է ենթարկվել ավելի քան 75 վկա, հավաքվել են հարցաքննությունների ձայնագրություններ, հետաքննության նյութերը կազմել են 200 հազար թերթ։ Նոյեմբերին ՖԻՖԱ–ն հայտարարել է, որ խախտումներ չի հայտնաբերել, բայց խնդրել է շվեյցարական իշխանություններին գործ հարուցել ՖԻՖԱ–ի էթիկայի կոմիտեի քննչական պալատը գլխավորող Մայքլ Գարսիայի հաշվետվության հիման վրա։ -0-