Ուրուգվայի և Արգենտինայի ֆուտբոլիստները նույն խմբում կխաղան Ամերիկայի գավաթում-2015-ին

25.11.2014, 10:33
Հայտնի են 2015 թվականի Ամերիկայի Գավաթի խմբային մրցաշարի վիճակահանության արդյունքները, ասվում է Ֆուտբոլի հարավամերիկյան համադաշնության պաշտոնական կայքում։
Ուրուգվայի և Արգենտինայի ֆուտբոլիստները նույն խմբում կխաղան Ամերիկայի գավաթում-2015-ին

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի են 2015 թվականի Ամերիկայի Գավաթի խմբային մրցաշարի վիճակահանության արդյունքները, ասվում է Ֆուտբոլի հարավամերիկյան համադաշնության պաշտոնական կայքում։

Չիլլիում կայացած վիճակահանության արդյունքում Ուրուգվայի մրցաշարի գործող հաղթողը կխաղա В խմբում Արգենտինայի, Պարագվայի և Յամայկայի թիմերի հետ։

А խմբում կխաղան Չիլլիի, Մեքսիկայի, Էկվադորի և Բոլիվիայի թիմերը։ С խմբի մրցակիցներն են Բրազիլիայի, Կոլումբիայի, Պերուի և Վենեսուելայի հավաքականները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Մրցաշարը կանցկացվի 2015 թվականի հունիսի 11–ից հուլիսի 4–ը Չիլլիի ութ քաղաքներում։ -0-